Վրաստանի զարգացման արևմտյան վեկտորը Ռուսաստանի համար առճակատումային չէ: Այդպիսի կարծիք է հայտնել երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հարցազրույցի ժամանակ, հայտնում է TASS-ը:
«Վրաստանը իր արևմտյան վեկտորով և արժեքներով, Արևմուտքի հետ ինտեգրման ձգտումով չի հակազդում Ռուսաստանին և չի ստեղծում առճակատումային ֆոն: Այդ ուղերձը Վրաստանն ամեն կերպ ձգտում է հասցնել Ռուսաստանի քաղաքական գործիչներին»,- ասել է նա:
Կվիրիկաշվիլին Ռուսաստանի հետ հարաբերություններում «նվաճում» է համարում այն, որ «այսօր երկրների միջև կա որոշակի տնտեսական հարաբերություններ և դրական դինամիկա տուրիզմի ուղղությամբ»:
Միաժամանակ, նա խոստովանել է, որ «Ռուսաստանի հետ հարաբերություններում հիմնական խնդիրները մնում են», մասնավորապես Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցով:
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը