Ոստիկանապե՞տ, թե՞ բդեշխ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրազդանի ոստիկանապետի հրահանգով օրերս Ծաղկաձորից բերման է ենթարկվել քաղաքի երիտասարդներից մեկին պատկանող կվադրացիկլը (վեզդեխոդ)։ 44-օրյա պատերազմի մասնակից Ժիրայր Առաքելյանն ուղիղ մեկ ամիս առաջ է զորացրվել։

«Բանակից զորացրվել եմ հունվարի 15-ին։ Այն, ինչի միջով անցել եմ, ո՛չ պատմել, ո՛չ էլ անդրադառնալ եմ ուզում։ Իմ կենդանի վերադարձը հարազատներիս շատ էր ոգեւորել․ ինձ անակնկալ էին մատուցել։ Հաշվի առնելով, որ սպորտից հեռու չեմ, վեզդեխոդ էին գնել, ասում էին՝ կվարես, զբաղմունք է, էլի, հոգեպես կցրվես․․․․ Բայց ընդամենը 10 օր անց՝ հունվարի 26-ին, անհասկանալի ձեւով ոստիկաններն այն տարան եւ մինչ օրս հրաժարվում են վերադարձնել»,- պատմեց Ժիրայր Առաքելյանը։

Երիտասարդի խոսքով՝ այդ օրը կվադրացիկլը կայանած է եղել Ծաղկաձորի հրապարակում, երբ կարճ միջադեպ է գրանցվել ոստիկանապետի մասնակցությամբ։ «16 տարեկան կրտսեր եղբայրս էր եղել վեզդեխոդի կողքը կանգնած՝ հսկելու նպատակով, անգամ վարելիս չի եղել։ Հանկարծակի հայտնվում է Հրազդանի ոստիկանապետը՝ քաղաքացիական հագուստով, ու կոպիտ տոնով ասում է՝ արա, հանի դա էդտեղից։ Ոստիկանապետին եղբայրս չի ճանաչում, քանի որ քաղաքացիական հագուստով է եղել, հակադարձում է, թե՝ արա-ն ո՞րն է, մեծ մարդ ես։

Իր հեռանալուց րոպեներ հետո ոստիկաններ են գալիս, երեխան, ոստիկանների ներկայությունից ճնշվելով, քշում է, գալիս տուն։ Տունը մոտ 100 մետր է հեռու հրապարակից։

Ոստիկաններն իրենք են եկել վեզդեխոդի հետեւից։ Անչափահաս եղբորս բերման են ենթարկում, ոստիկանությունում բացատրագիր են գրում, թե իբր ինչի համար է այդ ամենը։ Հայրս ուշ է տեղեկանում, որ եղբայրս ոստիկանությունում է, գնում է ետեւից։ Լավ, եթե բերման են ենթարկում, կամ մեքենան տուգանային է տարվում, պետք է լինի հիմնավոր պատճառ, այսինքն՝ որեւէ խախտում պետք է արձանագրվի։ Խախտումն արձանագրում է ճանապարհային ոստիկանությունը, որից հետո ոստիկաններին իրավունք է տրվում վարվել համապատասխան ձեւով։ Էս դեպքում վեզդեխոդը տարվել է առանց ճանապարհային ոստիկանների ներկայության՝ տեղում առանց որեւէ խախտում արձանագրելու։

Օրեր են անցել, բայց ճանապարհային ոստիկանությունից ինձ որեւէ գրություն դեռ չի եկել։ Էս պահին ես հասկանում եմ, որ ոստիկանապետը չհիմնավորված պրինցիպով չի վերադարձնում իմ գույքը ինձ»,- նշեց երիտասարդը՝ մեզ ցույց տալով մարտական ծառայության ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից տրված պատվոգիրն ու սպորտում ունեցած իր ձեռքբերումները վկայող հավաստագրերը։

Հրազդանի ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Ռուբեն Ներսիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ միջադեպի պատճառով է Ժիրայր Առաքելյանին պատկանող կվադրացիկլը հայտնվել ոստիկանությունում եւ ինչու չի վերադարձվում։ «Ավտոտեսչություն ենք ուղարկել, սպասում ենք պատասխանին»,- կարճ պատասխանեց ոստիկանապետը եւ հրաժարվեց այլ մանրամասներ ներկայացնել՝ առաջարկեց դիմել ճանապարհային ոստիկանություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 795 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am