Նեմցովի սպանության գործով մեղադրյալը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Ռուսաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ տեղեկացնելով, որ Դադաևն իր կալանքը կկրի խիստ ռեժիմի գաղութում: Սպանության մեղսակիցները դատապարտվել են 11-ից մինչև 19 տարվա ազատազրկման:
