Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Դատախազությունն այսօր հրապարակեց այս գործով մեղադրական եզրակացությունը։
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը պահանջեց պարզաբանել մեղադրանքը։
«Էս ի՞նչ եք անում, պարզաբանեք մեղադրանքը։ Ես, որպես բողոքի նշան, այսօրվա նիստին ներկա չեմ գտնվում, սա իմ բողոքի ձևն է ձեր գործողություններին», - ասաց նա ու հեռացավ դահլիճից։
Ալումյանի օրինակին հետևեց նաև Քոչարյանի մյուս պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդեց դատական սանկցիա կիրառել նման վարքագիծը կանխելու համար, դատավորն էլ ասաց, թե սանկցիա կիրառելու համար որևէ մեկի միջնորդության կարիքը չկա. դա կանի իր նախաձեռնությամբ։
Սանկցիա կիրառելու համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի 17։50-ին։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը