Հրապարակը գրում է. Արցախյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը նախատեսել էր փետրվարի 20-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեծ հանրահավաք կազմակերպել։ Սակայն երեկ պարզ դարձավ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արգելել է վերը նշված հավաքն անցկացնել: Ըստ մեր տեղեկությունների, արգելքի պատճառը եղել է այն, որ Արայիկ Հարությունյանը վախեցել է, որ հավաքը կվերածվի իր հրաժարականի պահանջով շարժման:
Մեր տեղեկություններով, նախօրեին նույնիսկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որպեսզի հանրահավաքը կազմակերպվի հասարակական կազմակերպությունների մակարդակով, ու քաղաքական որեւէ ուժ չմիջամտի հանրահավաքի կամակերպմանն ու անցկացմանը, եւ քաղաքական ելույթներ չպետք է լինեին: Սակայն, ըստ ամենայնի, Արայիկ Հարությունյանին նույնիսկ դա չի հանգստացրել, եւ արցախյան ազատագրական շարժման տարեդարձի հիշատակին նվիրված հանրահավաքը վերջինս անձամբ արգելել է: Երեկ երեկոյան հանձնաժողովը նիստ է արել, հարցը բուռն քննարկվել է, սակայն մնացել է առկախված, դեռեւս վերջնական որոշում չի կայացվել։ Հավաքն արգելելու պաշտոնական պատճառաբանությունը կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճն է, սակայն փետրվարի 10-ից հետո թվերն անգամ նվազել են։
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը