Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, թե ընդդիմությունը չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ իշխանությունը մի կողմից հայտարարում է, որ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի պատասխանատուն ինքն է ու այս պայմաններում իշխանության գլխավորությամբ հանձնաժողվի աշխատանքների իրականացումը չի կարող լինել օբյեկտիվ։
«44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտումը շարունակում է մնալ մեր առաջնահերթություններից մեկը, բայց մենք համարում ենք, որ դրա աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ այս իշխանությունը չի լինի իշխանության», - ասաց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ հայտարարեց, թե իրենք նույնպես չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին։
«Իմ հիմնական նապատակներից մեկն այս պատերազմի հանգամանքերը բացահայտելն է, բայց խնդիրն այն է, որ այն քաղաքական ուժը, որը պատերազմի ժամանակ ղեկավարել է երկիրը, այս ուժի ղեկավարությամբ հանձնաժողովը կաշկանդված է ամբողջ ճշմարտությունը բացահայտել», - նշեց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ նշեց, թե օբյեկտիվ քննություն հնարավոր է, երբ քննիչ հանձնաժողովի մեծամասնությունը չի պատկանում այն քաղաքական ուժին, որի իշխանության օրոք սանձազերծվել է պատերազմ։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը