Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզի Լենուղի գյուղի այս շենքում բնակվում են բազմազավակ ընտանիքներ: 4-րդ աստիճանի վթարայինի բնակիչները միաձայն պայքարում են իրենց իրավունքների համար: Գյուղացիներն ասում են, բոլոր շենքերը նույն վիճակում են: Կառավարությունը գումար է տրամադրել, սակայն 1-ին և 4-րդ շենքի բնակիչների խոսքով իրենց գումարը չի հասել: Նրանք ասում են՝ կառավարությունն իրենց հասանելիք գումարը փոխանցել է, սակայն երբ գնացել են մարզպետարանից ստանալու, մարզպետն ասել է որ սպասեն մինչև մայիսի 15-ը: Գյուղում խնդիրները բազմաթիվ են՝ չունեն մանկապարտեզ, դպրոց և խաղահրապարակ: Մեկ շաբաթ առաջ էլ շենքում հրդեհ է եղել: Լենուղեցիների խոսքով, մարզպետարանը յուրացրել է իրենց գումարները: Ամեն բնակչին պետք է տրամադրվեր 8 մլն դրամ, սակայն ինչ-ինչ պատճառներով գումարի մի մասը պետք է պահվեր: Նրանց տալու էին 6 մլն դրամ: Ասում են՝ այս շենքերը պետք է քանդվեն և վերակառուցվեն: Տեղումների ժամանակ տանը անձրևանոցներով են շրջում: Ոչ մի առիթ չեն նշում՝ վախենում են որ շենքը հիմքից կքանդվի: Հարևանների մի մասը հեռացել են: Ասում են՝ չեն ուզում այն ինչը իրենց չի պատկանում: Պահանջում են հասանելիք գումարը, որպեսզի կարողանան ապրել նորմալ պայմաններում: Պահանջը չկատարելու դեպքում կփակեն ճանապարհը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Հավատացինք Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, ով իր կաբինետում տղամարդու նման խոստացավ, որ այդ հարցը լուծվելու է, և մայիսին մենք նրանից ոչ թե պահանջելու ենք, այլ շնորհակալություն ենք հայտնելու: Մինչդեռ, գեներալ լինելով, նա դրժեց իր խոստումը: Մենք վստահ ենք՝ եթե վարչապետ Կարեն Կարապետյանը իմանա, որ կառավարության փոխանցած գումարի մեծ մասը մարզպետարանը տակով է արել, հաստատ մարզպետարանի շատ չինովնիկներ իրենց նստատեղերը փափուկ բազկաթոռների փոխարեն այսուհետ կմաշեցնեն նառերի վրա»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am