Իմ հանդեպ անօրինականություն է կատարվել. ՍԱՊԾ աշխատակցի բաց նամակը Կարեն Կարապետյանին

Հարգելի պարոն վարչապետ, Ձեզ է գրում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետ Նարեկ Նահապետի Մանթաշյանը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ սույն թվականի մայիսի 30-ին մասնակցել եմ քաղաքացիական ծառայության ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետի համար անցկացվող մրցույթին։ Ինձ հետ մրցույթին մասնակցել է նաև պետի պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցրած Արտակ Թաթոյանը։ Մրցույթի արդյունքում Ա․ Թաթոյանը չի հաղթահարել անցողիկ շեմը, իսկ ես ճանաչվել եմ մրցույթի հաղթող։ Նույն օրը դիմում եմ ներկայացրել աշխատակազմի ղեկավարին աշխատանքի ընդունվելու վերաբերյալ։ Ինձ կանչել և բանավոր տեղեկացրել են, որ մարդկային տեսանկյունից դա նորմալ չէ և, որ այդ տեղը Ա․ Թաթոյանինն է, ինձ խոստացան 2 ամսվա ընթացքում մեկ այլ աշխատանք առաջարկել, պայմանով, որ ես բաց ամսաթվով աշխատանքից ազատման դիմում գրեմ, ես համաձայնվեցի, սակայն խնդրելով․ որ իմ աշխատանքի չգնալը որևէ կերպ իրավականորեն հիմնավորվի, քանի որ սահմանային հսկիչ կետի պաշտոնը պատասխանատու պաշտոն է և ես չեմ կարող ուղղակի չգնալ աշխատանքի և հետագայում ծագած խնդիրների համար կրեմ պատասխանատվություն։ Ծառայությունում ինձ ընդունեց պետի խորհրդականը և ասաց, որ գործուղում կձևակերպեն մեկ այլ հաստիքի երկու օրվա ընթացքում, երկու օր անց, երբ ես զանգեցի հետաքրքրվեմ՝ արդյոք գործուղում կա, թե ես գնամ աշխատանքի, ինձ ասվեց, որ բյուջեում գումարի խնդիր կա և եթե գործուղում ձևակերպեն, չեն կարող վճարել, ուստի դա հնարավոր չէ։ Սակայն հորդորեցին չգնալ աշխատանքի, պատճառաբանելով՝ խնդիր չի լինի։ Սակայն ես ներկայացա աշխատանքի և երբ այդ մասին իմացան ծառայությունում, կտրուկ լարվեցին հարաբերությունները իմ և ծառայության պետի խորհրդականի, որը ղեկավարում է սահմանային կետերի գործունեությունը։ Առ այսօր ինձ չի տրվել իմ աշխատանքային կնիքը և պետական մարմինների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համար Մալբերի համակարգի մուտքանունն ու գաղտնաբառը։ Ես բազմիցս զանգել եմ համապատասխան կադրերի բաժին գաղտնաբառի և մուտքանվան համար, սակայն ինձ պատասխանել են, որ ներքին կարգով արգելվել է ինձ տրամադրել աշխատանքային անհրաժեշտ գործիքները։ Քաղաքացիական ծառայության օրենքին համապատասխան քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձին քաղաքացիական ծառայության համապատասխան դասային աստիճանը տրվում է փորձաշրջանի ավարտվելուց հետո եռօրյա ժամկետում, ինձ աշխատանքի ընդունելու հրամանում տրվել էր մեկ ամիս փորձաշրջան, հետևաբար առավելագույնը հուլիսի 4-ին պետք է տրվեր համապատասխան դասային աստիճանը, որը մինչ այսօր չի տրվել։ Հուլիսի 4-ին Սահմանային հսկիչ կետի բուսասանիտարիայի գծով «Գոգավան» ՍՀԿ միակ գլխավոր մասնագետ-տեսուչ Աշոտ Մաթևոսյանը արձակուրդի դիմում է ներկայացրել, որից հետո նրան կանչել են Երևան և դիմումում ավելացրել, որ նա իր կնիքը հանձնի ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Է․ Ծառուկյանին, նշեմ, որ այդ դեպքում Գոգավանի մաքսակետով ներմուծվող և արտահանվող բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները չէին կարող ստանալ սերտիֆիկատ։ Հաշվի առնելով գյուղմթերքների ակտիվ արտահանման ժամանակաշրջանը, ինչպես նաև այն հանգամանքը, որ մրգերով բեռնված մեքենան չի կարող օրերով կանգնել սահմանում, մինչև գնան Երևան սերտիֆիկատ ստանալու, ես իմ մտահոգության վերաբերյալ գրավոր զեկուցել եմ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին։ Զեկուցագիր ներկայացնելուս հաջորդ օրը կադրերի բաժնից ինձ կանչել են Երևան և ասել, որ զեկուցագիր գրելու, ինչպես նաև աշխատանքի ներկայանալու համար ղեկավարությունից ասել են, որ աշխատանքից ազատման դիմում գրեմ, ես հրաժարվել եմ՝ ասելով, որ չեմ պատրաստվում իմ աշխատանքից դուրս գամ, քանի որ աշխատանքային պրոցեսում ես խնդիրներ և բացթողումներ չունեմ։ Ինձ ասվեց, որ հակառակ դեպքում իմ նախկին գրված դիմումը կդնեն շրջանառության մեջ, իսկ ես պատասխանեցի, որ դիմումս առանց ամսաթվի է և անցել է մեկ ու կես ամիս և օրենքով չեն կարող առանց ինձ դիմումս դնել շրջանառության մեջ։ Հուլիսի 9-ին վատառողջ լինելու պատճառով դիմել եմ Ստեփանավանի քաղաքային հիվանդանոց, և ինձ մոտ ախտորոշվել է թոքաբորբ, և բացվել անաշխատունակության թերթիկ։ Հուլիսի 12-ին ինձ զանգահարեցին և տեղեկացրեցին, որ ես ազատվել եմ աշխատանքից սեփական դիմումիս համաձայն։ Ցանկանում եմ նշել, որ ես լինելով վատառողջ, չեմ գրել և չէի էլ կարող գրել դիմում և ներկայացնել Ծառայություն։ Վերոգրյալի արդյունքում խնդրում եմ Ձեր միջամտությունը իմ հանդեպ կատարված անօրինականությունը պարզելու, ինչպես նաև իմ աշխատանքային իրավունքները վերականգնելու կապակցությամբ։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am