Ինչպես պետականաշինության շարունակականության ընդհատումն աղետի պատճառ դարձավ

«Փաստ» օրաթերթը գրում է․ Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանային դասավորության շրջանակներում իրողություն է փոխվել, ինչի արդյունքում Հայաստանն այնպիսի վատթար դրության է բախվել, ինչպիսին երբեք չի եղել անկախության հռչակումից ի վեր։ Թվում էր, թե այս հարցը չպետք է իջներ մեր համազգային օրակարգից։

Բայց արի ու տես, որ այդպես չէ։ Տպավորություն է, թե իշխանություններն, ի վերջո, հասել են իրենց նպատակին, ու հայ ժողովրդի կենսական շահերին և անվտանգությանն առնչվող հարցերը մի տեսակ երկրորդ պլան են մղվել՝ զիջելով ընթացիկ հազարերորդական խնդիրներին։ Ասենք՝ այս օրերին հանրային քննարկման առաջնային թեմաներից մեկը ծխելու դեմ պայքարին ուղղված անհեթեթ որոշումներն ու այլ մանր-մունր հարցերն են։ Ու երբեմն մտածում ես՝ մի՞թե այս իշխանությունների համար ամեն ինչ կարգին է, հիանալի է, պատերազմ չի եղել, կապիտուլ յացիոն պարտություն չեն կրել, հայրենիքի մի մասի կորստի ու հազարավոր զոհերի պատճառ չեն դարձել։ Նրանց նպատակը մեկն է՝ մոռացության տալ այն աղետը, որը շառաչյունով եկավ հայ ժողովրդի գլխին։

Իսկ այն գործընթացները, որոնք հիմա ընթանում են, հետևողականորեն տանում են նրան, որ պարտության համար նորանոր մեղավորներ նշանակվեն, իսկ Փաշինյանն այդ ֆոնին մաքուր դուրս գա։ Սակայն այստեղ է, որ հանրային ընկալման ձևավորման մեջ դերակատարություն ունեցող սթափ, հայրենասեր, մտահոգ անձինք ու նաև ԶԼՄ-ները շատ մեծ խնդիր ունեն: Ու այդ ճանապարհին հետևողականորեն պետք է վերլուծել այն պատճառները, որոնք վերահաս աղետի պատճառ դարձան։ Առաջին պատճառը Նիկոլ Փաշինյանն է, երկրորդը՝ 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունները, որոնք ի վերջո հանգեցրին ողբերգության: Ցանկը շարունակելի է: Դրանցից մեկը վերաբերում է, այսպես կոչված, «անցած 30 տարիներին»։

Նախ՝ դժվար թե որևէ մեկը վիճարկի, որ նախորդ երեք իշխանությունների պաշտոնավարման տարիներին եղել են բազմաթիվ սխալներ, թերություններ, ինչը բնորոշ է յուրաքանչյուր իշխանության: Այլ հարց է, որ այդ սխալները, նույնիսկ ամենավատ սխալները համադրելի չեն այն ամենի հետ, ինչ մեր երկրի հետ արեց ու անում է Նիկոլ Փաշինյանը: Բայց սա այլ խոսակցության թեմա է: Նշյալի մեջ կա էական մի հանգամանք, որին էլ այս անգամ ցանկանում ենք անդրադառնալ։ Խոսքն այն մասին է, որ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան պետականության կայացման գործում շարունակականություն է գործել։ Անկախության հռչակումից ի վեր Տեր-Պետրոսյանը ջանքեր էր ներդնում զրոյից նոր պետություն կառուցելու, անկախ երկրի պետական ինստիտուտները ստեղծելու ուղղությամբ։ Պետական ինստիտուտները կայացնելու և ռելսերի վրա դնելու աշխատանքները շարունակվեցին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք։

Փաստացի, իրենց բոլոր սխալներով հանդերձ, երեք նախագահները պետականաշինությամբ էին զբաղված, այլ հարց է, որ այդ ճանապարհին պետական ինստիտուտների կայացածությունը դեռևս չէր հասել այն աստիճանի, որ բոլորին գոհացներ։ Բայց փաստը մնում է փաստ, որ նախագահները պետության հիմքերի ամրապնդման ուղղությամբ էին ընթանում։ Մի խոսքով՝ պետականություն էին կերտում: Սակայն եկավ Նիկոլ Փաշինյանն ու սահմանեց աննախադեպ ռեկորդ՝ նրան հաջողվեց ամենակարճ ժամկետում ապամոնտաժել այն ամենն, ինչ ձեռք էր բերվել 28 տարվա հետևողական ջանքերի ընթացքում, խորացնել բոլոր արատավոր երևույթները, որոնք կային այդ տարիներին։

Նա փաստացի սկիզբ դրեց անցյալը ջնջելու ու հոշոտելու գործընթացին, ոչ միայն Արցախյան հակամարտության բանակցային պրոցեսում, այլև բոլոր ոլորտներում մեկնարկելով «իր կետից» և մերժելով շարունակականության ապահովման որևէ հնարավորություն: Թե՛ քաղաքական դաշտը, թե՛ հասարակությունն ընդհանրապես բաժանվեցին ներկաների ու նախկինների, սևերի ու սպիտակների, արժեզրկվեցին անցյալում մեր ունեցած հաղթանակներն ու ձեռքբերումները, իսկ այդ ձեռքբերումների ու հաղթանակների հեղինակները թիրախավորվեցին, վարկաբեկվեցին, ու նրանց գործերը զրոյի հավասարեցվեցին։ Դրան զուգահեռ՝ հիմնովին ավերվեցին պետական ինստիտուտները, ու հիմա էլ այդ պրոցեսը շարունակվում է Նիկոլի կողմից զավթման ճիգերի միջոցով:

Փաստացի, Փաշինյանի կառավարման ժամանակ ընդհատվեց պետականաշինության շղթայի շարունակականությունը, որի հետևանքով նախկինների կողմից տարիներ շարունակ կառուցվածը կարճ ժամանակահատվածում մի քանի հարվածով քանդվեց։ Իսկ դրա փոխարեն չկառուցվեց նորը, ու կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ։ Ստացվում է, որ մերժելով անցյալը՝ խորտակեցինք ներկան ու նաև ապագան։ Ըստ էության, Նիկոլի «շնորհիվ» մեր պետությունը կորցրել է իր քաշը ու դադարել է գործոն լինելուց, դրա համար էլ ցանկացած մեկը կարող է իրեն թույլ տալ քամահրական արտահայտվել Հայաստանի հասցեին։

Միջազգային ասպարեզում անգամ ցանկություն չկա մեզ վերաբերող հարցերում հաշվի նստել մեր կարծիքի հետ։ Ինչ վերաբերում է պետական ինստիտուտներին, ապա այստեղ ընդհանրապես «շունը տիրոջը չի ճանաչում», կատարյալ քաոս է ու անտերություն։ Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ավիրել՝ ինչ հնարավոր է, թուլացնել երկրի, պետության հիմքերը։ Միայ թե ափսոս, որ մեր հասարակության որոշակի մի հատված դեռ չի ցանկանում ընդունել, թե իրականում ինչ պատճառներով «ուղտը չոքեց մեր դռանը»։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

դիտվել է 371 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am