Հինգ կործանիչներ` Հայաստանին
Հինգ կործանիչ և ուղղաթիռ համալրել են Հայաստանի ռուսական Էրեբունի ավիաբազան: Այդ մասին գրում է TASS-ը` վկայակոչելով Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայությանը: «Էրեբունի ավիացիոն ռազմական բազան կապիտալ վերանորոգումից հետո համալրվել է չորրորդ սերնդի ՄիԳ-29, մոդեռնիզացված ՄիԳ-29C կործանիչներով և մոդեռնիզացված Մի8-T ուղղաթիռով»,- ասվում է հաղորդագրությունում: Մամլո ծառայությունում հստակեցրել են, որ ՄիԳ-29C-ն առանձնանում է մարտական ծանրաբեռնվածության բազային մոդելից մինչև չորս տոննա և մեծ ծավալով բենզաբակով, ինչպես նաև մոդեռնիզացված կատապուլտային աթոռներով և ռադիոլոկացիոն կայանով:
