Երևանի քաղաքապետին մեկդ արթնացրեք

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործավարական խորհրդակցության ժամանակ բողոքել է տրանսպորտում սկոտչով ամրացված ալկոգելերից, որ դրանք շատ կեղտոտ են, նաև կանգառասրահներից, քանի որ դրանք փնթի, կեղտոտ վիճակում են: Ճիշտ է ասել, ամեն ինչ հենց այդպես է:

Սակայն զարմանալի է, որ քաղաքապետը ուշադրություն չի դարձնում բուն տրանսպորտի վիճակին, որը գնալով ավելի վատ է աշխատում: Եթե որոշ ժամանակ առաջ դեռ երբեմն-երբեմն ստուգումներ էին իրականացվում հասարակական տրանսպորտի հետ կապված, ապա երկու ամիս է՝ ներքաղաքային տրանսպորտը բառիս բուն իմաստով դարձել է կորոնավիրուսի «ինկուբատոր», իսկ որոշ երթուղիներ փաստացի չաշխատելու հաշիվ են:


Օրինակ՝ լավ կլիներ՝ Հրաչյա Սարգսյանը այցելեր Թբիլիսյան խճուղի ու փորձեր տրանսպորտից օգտվել. ժամանակին 10-15 րոպե ինտերվալով աշխատող թիվ 21 երթուղին գրեթե գոյություն չունի, կարող ես ժամերով ապարդյուն սպասել, իսկ միջքաղաքային թիվ 259 երթուղու վրա հույս դնելն առնվազն անիմաստ է: Արդյունքում թիվ 21 երթուղու՝ հազվադեպ հանդիպող հնադարյա «գազելներն» այնքան լեցուն են, որ երբեմն զարմանում ես, թե ինչպես են դրանք ընդհանրապես տեղ հասնում:

Նույն վիճակն է նաև մի քանի այլ թաղամասերում:

Ի դեպ, բնակիչների հարցումներին քաղաքապետարանից պատասխանում են, թե ընդհանուր «բարեփոխումների» համատեքստում հարցը կուսումնասիրվի: Հնարավոր չէ՞ եղած վիճակում գոնե աշխատանքի ինտերվալը վերահսկել, մինչև «բարեփոխումների» անորոշ հեռանկարը, թե՞ սովորություն է դարձել օրվա բոլոր պաշտոնյաների համար՝ թքած ունենալ մարդկանց վրա: Թե չէ՝ ալկոգել, կանգառասրահ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Փաշինյանն ու Ալիևը իրար պետք է ուրիշ մրցանակ կիսեն․ Իշխան Սաղաթելյան (video) Փաշինյանը գնալու է Մոսկվա առևտրի․ Նյու Յորք այցը խաղաթուղթ է դառնալու իր համար․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան (video) «Իվետա, Թաթա, թ*եմ ես ձեր նամուսին․ էդ ում шրյшն վրա էիք քեֆ անում»․ Նարե Սոսե (video) Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք. Պիպոյան Եթե Փաշինյանը որոշի հանձնել Տիգրանաշենը,ծառերը կխանգարե՞ն. լրագրողը ՝ Ուժեղ Հայաստանի պատգամավորնին (video) Էրդողանը կոչ է արել անցկացնել ՄԱԿ-ի լայնածավալ բարեփոխում, որը նախատեսում է Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի վերացում Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ստեղծել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի՝ իբր աղվանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու համար Անկախություն՝ առանց պատրանքների. Արտակ Զաքարյան Նավթի գները նվազել են «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Փաշինյանն ընդդիմադիր լիդերներին փակել է մի նպատակով․․․ Սաղաթելյանը փակագծեր է բացում (video) Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով Թեժ պայքար է սպասվում․ արդեն ունենք մեր թեկնածուներին․ գնում ենք հաղթանակի․ Ղահրամանյան (video) Իջևանի սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի տեղանուններ են գրվում․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն է այն մարդը, որ կարող է ստեղծված իրավիճակում ելք գտնել. Իշխան Սաղաթելյան (video) Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ Փաշինյանի դիմաց շատ կոշտ դրել են՝ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացրու, թե չէ․․․ Իշխան Սաղաթելյան (video) Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ» Թրամփը Նյու Յորքում կհանդիպի Զելենսկու և այլ պաշտոնյաների հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am