Սպառնալիքներ Փաշինյանի համար՝ Երևան-Անկարա-Բաքու «եռանկյունում»

Թուրքիայի արտգործնախարարը կրկին հայտարարել է, թե Հայաստանը պետք է դասեր քաղի անցած պատերազմից և օգտագործի խաղաղության ու համագործակցության հնարավորությունը: TRT Haber-ի ուղիղ եթերում Մևլյութ Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից՝ ընդգծելով, որ Բաքուն դժգոհ չէ, ընդհակառակը՝ աջակցում է Անկարայի այս քայլերին:

«Առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու մենք քայլ չենք արել և չենք անելու: Ադրբեջանն էլ է նախընտրում, որ մենք ուղիղ, առանց միջնորդի շփում ունենանք Հայաստանի հետ, քանի որ որոշ հարցեր ուղիղ երկխոսություն են պահանջում: Հարավային Կովկասում այս խնդիրը ավարտվեց Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակով: Այսուհետ արդեն խաղաղություն և համագործակցություն է պետք», - ասել է նա` շարունակելով.

«Տարածաշրջանում կարևոր նախագծեր կյանքի կոչելով` պետք է աշխատենք տարածաշրջանի զարգացման համար: Սրա համար անհրաժեշտ է, որ բոլոր երկրները նույն մոտեցումն ունենան: Բոլորը պետք է ներգրավված լինեն այս գործընթացում, ոչ ոք չպետք է դուրս մնա, այդ թվում` Հայաստանը: Ղարաբաղի հաղթանակից հետո և՛ դաս է ստացել, և՛ հնարավորություն»:

Այսինքն, Չավուշօղլուն այլ կերպ ասած, ցույց է տալիս, թե Ալիևը «մեծահոգաբար» համաձայնել է, որ Անկարան Երևանի հետ առանձին բանակցություններ վարի:

Իսկ ինչ կլինի՞, եթե Ալիևը հանկարծ համարի, որ Անկարա-Երևան բանակցությունները հասել են մի կետի, որն Ադրբեջանի համար անթույլատրելի մակարդակ է...

Սա լուրջ հարց է, որոշակի պահից, Ալիևը կարող է համարել, որ Բաքուն Երևանից չի ստանում այս, կամ այն զիջումը, և կդիմի Էրդողանին, որպեսզի նրանք դադարեցնեն Հայաստանի հետ բանակցությունները...

Սա մի սցենար է, որը բոլորովին էլ չի կարելի բացառել... Հետևաբար, Փաշինյանի իշխանությունն ինչպե՞ս է պատկերացնում հայ-թուրքական կարգավորման գործընթացը նման «եռանկյունու» պայմաններում:

Ինչևէ, Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը ասել է, թե ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո Թուրքիան դրական ուղերձներ է հղել Հայաստանին, այնուհետև երկու երկրների ղեկավարները ևս դրական ուղերձներով են փոխանակվել, որին հաջորդել է երկուստեք բանագնացների նշանակումը: «Հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում, հիմա էլ փետրվարի 24-ին կհանդիպեն Վիեննայում: Կցանկանայի, որ առաջին հանդիպումից հետո արդեն Թուրքիայում և Հայաստանում փոխադարձ այցելություններով հանդիպեն, սակայն հայկական կողմը այս անգամ էլ այսպես ուզեց: Խնդիր չկա, դա այդքան կարևոր չէ», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Նկատենք, որ բանագնացների երկրորդ հանդիպման օրակարգի մասին կողմերը մանրամասներ չեն հաղորդում: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին խորհրդարանում միայն ասաց, թե Երևանը սահմանի բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված առարկայական քննարկումներ է ակնկալում:

Թուրքական ՀԸ եթերում Մևլյութ Չավուշօղլուն վերստին ընդգծել է, որ Ադրբեջանը ևս Հայաստանի հետ մնայուն խաղաղություն է ուզում, այդ պատճառով անհրաժեշտ է, որ կողմերի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի: «Դրանից բոլորը կշահեն: Ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհի նախագծերի, այդ թվում` «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչումը այս տարածաշրջանը կդարձնի տրանզիտային կենտրոն, և բոլորը կշահեն: Հակամարտությունից և օկուպացիայից Հայաստանը ի՞նչ շահեց: Ինքն իրեն մեկուսացրեց, տնտեսությունը հայտնվեց շատ վատ վիճակում: Հիմա հնարավորություն կա, և պետք է այն գնահատել»:

Թուրքիայի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կարող են նպաստել տարածաշրջանի զարգացմանը, եթե ներքին և արտաքին ճնշում չլինի: Այս առումով Չավուշօղլուն կարևորել է հայկական սփյուռքի, մասնավորապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայության դիրքորոշումը, որոնք, նրա խոսքով, մեծամասամբ չեն աջակցում այս գործընթացին: Նա նշել է, որ այս հարցը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որպեսզի ամերիկացի պաշտոնակիցը խրախուսի Ամերիկայի հայ համայնքին աջակցել կարգավորման գործընթացին: «Իհարկե, միամիտ չենք և գիտակցում ենք առկա դժվարությունները: Սակայն պետք է խիզախ քայլեր ձեռնարկենք և այդ քայլերը բոլոր փուլերում քննարկելու ենք Ադրբեջանի հետ», - հավելել է նա: Մևլյութ Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ առաջիկայում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հրավերով կայցելի Բաքու։

Դե իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ այսօր «Ազերտաջ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ կառավարությունը մտադիր է էլեկտրահաղորդման նոր գիծ անցկացնել Ադրբեջանից Նախիջևան՝ «Զանգեզուրի միջանցքով»: Ալիևի խոսքով, այդ գիծը հետագայում Նախիջևանի ինքնավար հանրապետությունից կշարունակվի դեպի Թուրքիա և Իրան: «Զանգեզուրի միջանցքը ոչ միայն երկաթուղի է կամ ավտոճանապարհ, այն կօգտագործվի նաև էներգառեսուրսներ արտահանելու նպատակով»,- ասել է Ալիևը, նշելով, որ Ադրբեջանը բոլոր չորս հարևան երկրների հետ ունի էներգետիկ կապեր:

«Մենք աշխատում ենք այս ծրագրի վրա, մեր աճող արտահանումը նոր կշիռ կհաղորդի մեր երկրին, կավելացնի աշխարհաքաղաքական նշանակությունը և, բացի այդ, լրացուցիչ արտարժութային եկամուտ կապահովի»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Այսպես, Անկարան ու Բաքուն կրկին «ծեծում» են «Զանգեզուրի միջանցքի» թեման: Իրենց պահանջը ներկայացնում են, գումարած՝ ցույց տալով, թե Հայաստանի որոշելիքն է՝ եթե ուզում են առարկայական բանակցություններ՝ պետք է համաձայնեն «Զանգեզուրի միջանցքին»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2500 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am