Տիկին դեսպան, go home. Արմեն Աշոտյան (video)

 Որևէ մեկն այնքան վնաս չի տվել համամարդկային ու եվրոպական արժեքներին Հայաստանում, որքան ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:  ԵՄ-ն վերջերս շատ վատ քաղաքականություն է իրականացնում Հայաստանում: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ  նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«ԵՄ-ն այստեղ դեսպան է նշանակում մարդկանց, որոնց հետո թոշակի է ուղարկում: Ո՛չ նախորդ դեսպանն էր մի բան, ո՛չ էս մի դեսպանն է մի բան: ԵՄ հարգելի գործընկերներ, դադարեք Հայաստանում «սպիսատ» անել ձեր դիվանագիտական անորակ կադրերին, դադարեք Հայաստանում գործի նշանակել մարդկանց, որոնք փոխանակ ներկայացնեն եվրոպական արժեքները Հայաստանում, փոխանակ նպաստեն Հայաստանի ժողովրդավարությանը, փոխանակ ամրացնեն մեր կապերը՝ քայքայում են այդ ամենը, քանզի դառնում են գործող վարչակազմի սպասարկուները: Նախորդ դեսպանը մի գիրք էր գրել, այսպես կոչված՝ հեղափոխության մասին, էնպես ուրախ էր, էնպես հպարտ էր, որ իր օրոք է եղել: Էս մի դեսպանն էլ կարող է գիրք գրել՝ հեքիաթների հավաքածու՝ Հայաստանում ժողովրդավարության զարգացման մասին»:

 

«Տիկին դեսպան, Ձեզ քանիցս փորձել եմ կարգի հրավիրել, Ձեր աչքերը բացել՝ միամտաբար մտածելով, որ Դուք տեղյակ չեք: Չէ՛, Դուք շատ լավ էլ տեղյակ եք: Ոչ միայն տեղյակ եք, այլ նաև անհայրենիք սրիկաների բերանը լեզու եք դնում: Էնպիսի լեզու եք դնում, որ դրանցից մեկը ԱԺ ամբիոնից հանդգնում է հայտարարել, որ Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է:

Չէ՛, սիրելի հայրենակիցներ, ցավով, կսկիծով ասեմ, որ 2021թ. հունիսի 20-ից հետո Հայաստանի բրենդը աշխարհում նվաստացումն է, անարգանքն է, արժանապատվությունից զրկումն է: Տիկին դեսպանը մեր երկրում սպասարկում է բացառապես կապիտուլյանտ իշխանությունների շահերը:

Տիկին դեսպան, Դուք գիտեք, չէ՞, որ Դուք ՀՀ-ԵՄ պայմանագրի իրականացմանը պետք է հետևեք, ինչո՞ւ եք թաքցնում ժողովրդից, որ այդ պայմանագրի իմպլեմենտացիան խայտառակ վիճակում է, ինչո՞ւ եք թաքցնում ժողովրդից, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը կյանքի չի կոչում բոլոր այն բարեփոխումները և այն ծավալով, որ հանձնառություն էր առել դեռևս Սերժ Սարգսյանի օրոք՝ 2017թ․ նոյեմբերի 24-ից: Տիկին դեսպան, Դուք չեք փոխվելու, Դուք Հայաստանում անելիք չունեք: Բողոքի ակցիան ոչ թե եվրոպական արժեքների դեմ է, այլ եվրոպական արժեքները, Հայաստանում ժողովրդավարությունը Անդրեա Վիկտորինից պաշտպանելու համար է:

 2014-19թթ. Դուք եղել եք Բելառուսում դեսպան: Չար լեզուներն ասում են, որ Լուկաշենկոյի հետ էլ եք լեզու գտել: Դե, որ Լուկաշենկոյի հետ էլ եք լեզու գտել, էս փթիրն ի՞նչ է՝ իր հետ լեզու չգտնեիք: Տիկին դեսպան, անգլերեն ասեմ, որ լավ հասկանաք՝ go home»,- շեշտեց Արմեն Աշոտյանը:

 

դիտվել է 462 անգամ
Լրահոս
Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video) «Դրա վերջն էլ է գալու, հերի՛ք ա»․ հայ կինը կոնկրետ հարցեր դրեց Լևոն Քոչարյանի առաջ (video) Ընդդիմադիր գործիչներին ծիծաղելի հիմնավորումներով կալանավորելը մեր երկրում օրինաչափություն է դարձել Ինչպես Աննա Գրիգորյանը հեգնեց Վիլեն Գաբրիելյանին (video) 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Ալե՛ն, լավ լսիր՝ Քննչականի մոտ հերթ ես կանգնելու՝ գործ տալու համար»․ Սուրեն Սուրենյանց (video) Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի օրը «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից Տո լավ էէ Ալիև՛, դե լսիր՝ քեզ ինչ սարսափելի բան եմ ասում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am