«Հայաստանում ընթանում են խայտառակ գործողություններ»․ ԵՄ դեսպանության դիմաց բողոքի ակցիա է (video)
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հավաք է հրավիրել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև. հավաքի պատճառը դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններն են։
Ըստ իրավապաշտպանի՝ Հայաստանում ընթացող խայտառակ գործողությունների կապակցութամբ անընդունելի լռություն է տիրում հատկապես եվրոպական կառույցների մոտ ու դա է պատճառը բռնաճնշումները դատական իշխանության ոլորտում, անձնական ազատության ոլորտում, լրատվամիջոցների ազատության ոլորտում։
«U are not EU» կարգախոսով է Մելիքյանը հավաք հրավիրել ԵՄ դեսպանության առջև. նա չի համարում, որ մարդիկ, ովքեր ներկայացնում են Եվրոպական միությունը, իրականում ներկայացնում են եվրոպական արժեքները, այլ զբաղված են իշխանության փիարով։
