Կանադան չեղարկել է Բելառուսի հետ առևտրային սահմանափակումների մասին որոշումը
Կանադայի իշխանությունները հայտնել են, որ չեղարկում են Բելառուսի հետ առևտրային սահմանափակումները: Այս մասին հայտնում է կանադական Canada Gazette պաշտոնաթերթը: Սահմանափակումները կիրառվել են 2006 թվականից, քանի որ Կանադայի իշխանությունները մտահոգված էին Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանության վիճակով: «Այս որոշումը արտացոլում է այն, որ Բելառուսում կարողացել են դրական արդյունք արձանագրել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,- նշված է թերթում:
