Դուք ինձ տեսե՞լ եք ավտոմատով փողոցներում քայլելիս. Փաշինյան (video)

« Հայաստանի միջազգային իմիջը, բրենդը ժողովրդավարությունն է: Ասում են, որ ես ժամանակին ասել եմ, որ բուհերը պետք է կուսակցական չլինեն: Այո, ասել եմ: Բայց արդյունքում պարզվեց, որ բուհերում կուսակցական թաքնված բջիջներ են ծվարել: Մեկ էլ մի X պահի բուհերը դարձել էին ընդդիմադիր բջիջներ: Ասում են՝ ասել ենք, որ դիվանագիտական ծառայության մեջ քաղաքական նշանակումներ սահմանափակ ենք անելու, բայց հիմա ասում ենք, որ սահմանափակ չենք անելու՝ ձեզ հայտնի պատճառներով»,- ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բագրատյանը Նիկոլ Փաշինյանին խնդրեց պատասխանել ընդդիմադիրներին, ովքեր պարբերաբար հիշեցնում են, որ Փաշինյանը ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ ունեցել է այլ կարծիք, իսկ իշխանության գալուց հետո կարծիքները փոխվել են:

Փաշինյանը նշեց՝ ասում են՝ դրա համար էլ միջազգային գործընկերներից իշխանությունը ստանում է այսպիսի արձագանք: Նա առաջարկեց գույքագրել, թե ինչ արձագանք է ստացվում: «Միջազգային գործընկերներից ստանում ենք արձագանք, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, որ Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց. «Երբ Հայաստանին հրավիրում են ժողովրդավարության համաժողովի մասնակցելու, ուրիշ երկրների են հրավիրում, այդ երկրները նեղվում են, երբ Հայաստանին համարում են ժողովրդավարական երկիր, ուրիշ երկրների չեն համարում, այդ երկրները նեղվում են, երբ ասում են, որ ՀՀ-ում իշխանությունները լեգիտիմ են, ուրիշ տեղ լեգիտիմ չեն…Հայաստանում իրադարձություններ են եղել, դուք ինձ տեսե՞լ եք ավտոմատով փողոցներում քայլելիս: Կամ, որ ասում են, թե «Հայաստանի հետ այսպես են վարվում»: Իսկ, որ Ղարաբաղում այցելության համար միջազգային հայտնի լրագրողի ձերբակալում, արտահանձնում էին Ադրբեջանին, դա Հայաստանի նկատմամբ ապտա՞կ էր, թե՞ ապտակ չէր, երբ սկսեց զենքի միլիարդների վաճառքը Ադրբեջանին, բա ո՞ւր էիք, բա ինչո՞ւ ձայն չէիք հանում, կամ ասում են, թե «ՀՀ կառավարությունը Հայաստանի հասցեին հնչած բաներին լավ չի արձագանքում», քաղաքական մեծամասնությունը բոլորին էլ արձագանքել է»:

Փաշինյանը հորդորեց ընդդիմությանը, եթե իրենց դուր չի գալիս, թող նրանք արձագանքեն:

«Այո, այսօր Հայաստանի միջազգային իմիջը, բրենդը ժողովրդավարությունն է: Սա մեզ համար և մարտահրավերներ է առաջ բերում, և հնարավորություններ»,-ասաց վարչապետը՝ վստահեցնելով, որ լեզվակռիվ անելու խնդիր չունեն, ռազմավարական նպատակները արձանագրել են, դրա իրագործման համար ժողովրդի վստահության քվեն ստացել են և իրագործելու են:

դիտվել է 1115 անգամ
Լրահոս
Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video) «Դրա վերջն էլ է գալու, հերի՛ք ա»․ հայ կինը կոնկրետ հարցեր դրեց Լևոն Քոչարյանի առաջ (video) Ընդդիմադիր գործիչներին ծիծաղելի հիմնավորումներով կալանավորելը մեր երկրում օրինաչափություն է դարձել Ինչպես Աննա Գրիգորյանը հեգնեց Վիլեն Գաբրիելյանին (video) 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Ալե՛ն, լավ լսիր՝ Քննչականի մոտ հերթ ես կանգնելու՝ գործ տալու համար»․ Սուրեն Սուրենյանց (video) Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի օրը «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից Տո լավ էէ Ալիև՛, դե լսիր՝ քեզ ինչ սարսափելի բան եմ ասում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am