Այս պահին չեմ կարող անգիր հիշել. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հարցին, թե որքա՞ն է եղել Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը, նման պատասխան տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տրամաբանությունը կայանում է հետևյալում. 2016 թվականի հաղթանակից հետո տևական ժամանակ շատ ու շատ լրատվամիջոցներ, որոնցում այն ժամանակ աշխատում էին ձեր քաղաքական թիմի որոշ ներկայացուցիչներ, ձեր քաղաքական թիմի որոշ ներկայացուցիչներ անդադար արծարծում էին Քառօրյայի ընթացքում հարյուրից ավելի զոհերի թիվը։ Վերջին աղետալի պատերազմի հետ կապված չպարզված հանգամանքներ դեռ ունենք, բայց Ապրիլյանի պարագայում այդ թիվը հստակ էր։ Ցանկալի կլինի, որ նաև մեր գործընկերները, որոնք այս ընթացքում նույնպես օգտագործում են տվյալ, որը փաստական որևէ հիմք չունի և մանիպուլյատիվ է, այլևս նման կերպ չվարվեն Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի թվի վերաբերյալ»,- ասաց Մամիջանյանը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դիտարկումը ճիշտ է համարում. «Բայց ուզում եմ ասել, որ ընդամենը օրեր առաջ ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ասում էր 5000 զոհ։ Որտեղի՞ց այդ տվյալը: Դրանից առաջ էլ է եղել, իր ընտանիքի մի ուրիշ անդամ 7000 թիվ է հրապարակել եւ այդ թիվը դրվել է շրջանառության մեջ ու մինչեւ հիմա կրկնում են: Տվյալ ունեն՝ թող հրապարակեն»։
Նա հայտնեց, թե այսօրվա տվյալով 44-օրյա պատերազմի հետևանքով ունեն 3812 զոհ, այդ թվում 3736 զինծառայող, 76 քաղաքացիական անձ, 217 մարդու գտնվելու վայրը համարվում է անհայտ, նրանցից 196-ը զինծառայող է, 21-ը քաղաքացիական անձ:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը