Վտանգավոր զարգացումներ են սպասվում

«Հիմնադիր խորհրդարանի» եւ ԱԻՄ ներկայացուցչական մարմին անդամ Կարո Եղնուկյանին 25 տարվա ազատազրկում է սպառնում։ Այս մասին ահազանգել է նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը։ Եղնուկյանը ձերբակալվել է 2016 թվականի հուլիսի 20-ին և մինչ օրս գտնվում է անազատության մեջ: Հուլիսի 22-ին Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-218-րդ և 38-219-րդ հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար: Տիգրան Հայրապետյանի բողոքի միջնորդությունները՝ կալանքի փոփոխման, գործը «Սասնա ծռերից» անջատելու, տեսակցության արգելանքը վերացնելու, մեկը մյուսից ետեւից մերժվում են տարբեր դատարաններում։ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի գնահատմամբ Կարո Եղնուկյանի նկատմամբ կիրառված պատժի չափը խիստ անհամարժեք է․«Կարո Եղնուկյանը դասական իմաստով քաղաքական բանտարկյալ է», ասաց Հայրիկյանը։ Կուսակցությունըհայտարարություններ տարածել է Եղնուկյանի գործի վերաբերյալ, սակայն Հայրիկյանը վստահեցնում է, որ ամեն միջոցի դիմելու են՝ Եղնուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցնելու համար․։«Գիտեք ոչ դատական համակարգն է մի բան, ոչ պետական համակարգը։ Երկու օր առաջ առաջին ատյանի դատարանը իմ հայցի հիման վրա որոշում է ընդունել, որ մահափորձի ժամանակ պատճառած վնասները հանցագործները չեն փոխհատուցելու։ Հետաքրքրական է, որ դա օրենքի պահանջն է՝ հանցագործությունները չեն պարտավորվում փոխհատուցել իրենց կատարած վնասները։ Դրա փոխարեն պետությունը իմ հիվանդանոցային ծախսերը հոգաց, որպեսզի ես բուժվեմ եւ այլն։ Մինչդեռ պետությունը պետք է շահագրգիռ լիներ եւ ասեր, որ մենք տեռորիզմի, ահաբեկչության հովանավոր չենք, որ մեկը հանցագործություն կատարի, պետությունն էլ վերացնի։ Բայց ոչ միայն պետությունը չպահանջեց, այլ առաջին ատյանի դատարանը նման որոշում կայացրեց, գործը գնաց Վերաքննիչ, այնտեղ էլ «հայկական» տարբերակով գործը լուծվեց, հիմա հետ եկավ ։ Այս տեսակ անկատար պետական մտածողության պայմաններում, դատարանների հայտնի գործունեության պայմաններում շատ վտանգավոր զարգացումներ կարող են տեղի ունենալ»,- իր գործի նոր մանրամասներ պատմեց Պարույր Հայրիկյանը։ Հայրիկյանը կոչ է անում դատական մարմիններին չկայացնել անհամարժեք որոշումներ․«Կարո Եղնուկյանը ունեցել է ինչ-որ տեսակետներ, այդպիսի տեսակետներ ունի մեր քաղաքացիների կեսից ավելին»։ Հարցրեցինք ընդհանրապես Սասնա ծռերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքն ու աղմկահարույց դատավարությունը հնարավոր է ժողովրդական նոր ընդվզման առիթ հանդիսանա, Հայրիկյանը նշեց, որ ինքը «հին» ընդվզում չի հիշում, որ նորի մասին խոսի․«Եթե նկատի ունեք «Սասնա ծռերի» ժամանակ ները, փողոց դուրս եկողներից մեկն էլ ես էի, այո կային հազար ու մի կեղտոտ պրովակատորներ, որոնք կրակի վրա ձեռքեր էին տաքացնում, բայց մենք դուրս էինք եկել, որպեսզի լրացուցիչ արյունահեղություն չլինի։ Այո, մարդիկ տարբեր պատճառներով էին դուրս եկել՝ մի մասը իրեն ցույց տալու, մյուս մասը այդ ճանապարհով էր տեսնում հարցերի լուծումը, բայց հիմնական մասի մտահոգությունը մեկն էր, որ այդ մարդիկ չսպանվեն եւ ընդհանրապես արյուն չլինի»։ Անդրադառնալով ժողովրդական բողոքի ալիքի բարձրացման հատվածին՝Հայրիկյանը հիշեցրեց, որ ինքը երեսուն տարուց ավելի քաղաքական պայքարի մեջ է, բայց չի կիսում ընդվզման ճանապարհը․«Իմ կարծիքով քաղաքական հարցերը քաղաքական ճանապարհով պետք է լուծվեն, իսկ նրանք, ովքեր նման քայլի կգնան, իրենք էլ պետք է պատասխան տան»։ Անի Սահակյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am