Բաքվում ավարտվել է Լապշինի գործով դատաքննությունը
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 12-ին տեղի է ունեցել ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հերթական դատական նիստը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Դատավոր Ալովսաթ Աբասովի ղեկավարությամբ ընթացող նիստում ավարտվել է Լապշինի գործով դատաքննությունը: Դատախազը պահանջել է դատարանից իրեն ժամանակ տրամադրել մեղադրական ելույթի համար: Դատապրոցեսը կշարունակվի հուլիսի 14-ին:
