Մինսկի խմբի գործունեության արդյունքները տպավորիչ չեն. ԵՄ

«Մինսկի խմբի գործունեության արդյունքները, հնարավոր է, այնքան տպավորիչ չեն, որքան կցանկանային տեսնել ոմանք, իսկ ավելի կոնկրետ՝ նրանք կցանկանային տեսնել հակամարտության լուծումը։Մինսկի խմբի գոյությունը կանխում է լարվածության սրումը եւ դա արդեն իսկ ձեռքբերում է։  Չնայած, երբ մենք լարվածության սրում ենք տեսնում՝ վերջին իրադարձությունների օրինակով. դա արդեն բավական չէ»,-այս մասին հայտարարել է ԵՄ Արեւելյան գործընկերության վարչության պետ Դիրք Շուբելը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ապագա համաձայնագրի քննարկման ընթացքում, որը կազմակերպել է Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը։ ԵՄ-ի ներկայացուցիչը նշել է, որ ղարաբաղյան հակամարտութունը շատ վտանգավոր է ու խոչընդոտում է Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացմանը։ Ընդհանուր առմամբ, Եվրախորհրդարանի հանձնաժողովի անդամներն անհանգստություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության վերջին սրումների հետ կապված։ Նրանք ընդգծել են, որ կողմերը պետք է պայմանավորվեն հետաքննության մեխանիզմներ ներդնելու շուրջ, որն առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այդ ենթատեքստում Եվրախորհրդարանի անդամ Պյատրաս Աշուտրյավիչյուսը նշել է, որ ինքը շատ անհանգստած է այն ամենի հետ կապված, ինչ տեղի է ունենում հակամարտության գոտում։ Նա ընդգծել է, որ ցավում է ադրբեջանական կողմում զոհերի համար, սակայն դատապարտում է ադրբեջանական կողմին՝ «հայկական զորքերին հարվածներ հասցնելու պատճառով»։

 

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am