Դաժան դեպք Երևանում. 20 տարուց ավելի ընտանիքը լքած, ապա հայտնված ամուսինը հրկիզել է տունը (տեսանյութ)

Մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հորդորում է, որ եթե իրենց շրջանի բնակիչը գտնվում է անօգանական վիճակում, ապա անպայման վարչական շրջանի ղեկավարությունը սատար կանգնեն այդ բնակչին՝ հաշվի առնելով Բարձրյալի խոսքը՝ օգնիր և օգնության ձեռք մեկնիր կարիքավորներին, մինչդեռ էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը արդեն մի քանի օր է՝ քար անտարբերություն է ցուցաբերում իր շրջանում բնակվող հաշմանդամ ընտանիքի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 7-ին, կեսգիշերին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խորենացի փողոցի թիվ 217 տանը հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատներ, ովքեր քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ցավոք, Անահիտ Մարգարյանին պատկանող տունը ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում տիկին Անահիտն ասում էր. «Տունը ամբողջովին կրակի է մատնել իր ամուսինը, ով 20 տարուց ավելի ընտանիքով չի հետաքրքրվել: Երբ հայտնվել է տղայի խնդրանքով ասել են, որ կարող է իրենց հետ բնակվի ամուսինը, սակայն նա անմարդկային վերաբերմունք է ցուցաբերել կնոջ, տղայի, անչափահաս երեխաների նկատմամբ: Ճիվաղն այդ օրը գիշերը եկել, իրեն պատկանող հագուստներն ու իրերը տանից հանել, տարել է քրոջ տուն, որից հետո տունը կրակի է մատնել: Մենք հրաշքով փրկվեցինք, հակառակ դեպքում՝ կենդանի-կենդանի այրվելու էինք կրակի մեջ: Ոչ մի օգնություն չեն ցուցաբերում: Էրեբունի թաղապետարան ենք դիմել՝ քար անտարբերություն, թաղապետը լայաղ չի անում մեզ ընդունի: Գնում ենք թաղապետարան, ասում են ՝ «Ամառա ու էս շոգին թաղապետը էստեղ հո չի լինելու: Խնդրում ենք բարի ու սրտացավ մարդկանց օգնության ձեռք մեկնեն մեզ»: Գ. Շամշյանը հայտնում է, որ ընտանիքի մայրը և տղան հաշմանդամ են, ունեն առողջական խնդիրներ, գիշերում են բաց երկնքի տակ ու հիմա չգիտեն, ինչպես դուրս գան այդ քաոսից: «Միայն շնորհակալ ենք Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներից, նրանց հոգեբաններից, քանի որ առաջին իսկ պահից միայն նրանք են մեր հարևանների հետ մեր թիկունքին կանգնել, հուսադրել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Էրեբունի բաժնում նյութեր են նախապատրաստվում և մինչև այս պահը Էրեբունու ոստիկանները որոնում են տունն ամբողջովին կրակի մատնած ապերախտ ամուսնուն: SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է տարածքի պատգամավորին, հուսալով, որ նա օգնության ձեռք կմեկնի խիստ կարիքավոր այս ընտանիքին: Հուսով ենք նաև, որ Էրեբունու թաղապետարանը ՝ թաղապետի գլխավորությամբ կարթնանան թմբիրից և մարդասիրական քայլեր կձեռնարկեն այս ընտանիքին օգնելու համար: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am