«Սասնա ծռերի» անդամ Արթուր Սողոմոնյանը հանձնվելու օրը պատռել է 10 հազար դրամանոցներ. Նրա բարեկամի ցուցմունքից

«Սասնա ծռերի» անդամների կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկին պատկանող բանկոմատից 14 մլն-ից ավելի դրամի գողության վերաբերյալ հետաքրքիր ցուցմունքներ կան այս գործին վերաբերող մեղադրական եզրակացությունում: Ի դեպ, նկատենք, որ գործով մեղադրյալների մի մասը, ովքեր կազմում են «Սասնա ծռեր» խմբի հիմնական մասը, ցուցմունքներ չեն տվել: Իսկ նրանց հետ ՊՊԾ գունդ մտած ու խմբի անդամ Արմեն Լամբարյանի կողմից հավաքագրված մեղադրյալները ցուցմունքներ են տվել և շատ դեպքում հենց խմբի անդամների դեմ: Այսպես, քրեական գործի մեղադրական եզրակացության համաձայն, «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարդան Գերավետյանը, Գառնիկ Հովակիմյանը, Արմեն Բիլյանը, Հովհաննես Վարդանյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը նախորդ տարվա հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, գնդի տնտեսական մասում գտնվող էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը և այնտեղից գաղտնի հափշտակել են բանկի՝ առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամը: Բանկոմատում լիցքավորված է եղել 1000, 5000, 10000 և 20000-անոց ՀՀ թղթադրամներ, որոնցից 10.000 և 20.000-անոց թղթադրամները եղել են նոր նմուշի, հաջորդական սերիայի և համարների: Այնուհետև, խմբի անդամներին բերման ենթարկելիս, ըստ մեղադրական եզրակացության, նրանցից Արթուր Սողոմոնյանի մոտից հայտնաբերվել է նույն բանկոմատից հափշտակված 300.000 ՀՀ դրամ, բաղկացած՝ նոր նմուշի, հաջորդական սերիայի ու համարների 10.000-անոց թղթադրամներից: Մասնավորապես, խմբի անդամ Արմեն Լամբարյանի մոր քեռու թոռը՝ Էդգար Սողոմոնյանը, ցուցմունք է տվել և ասել, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո, իրավապահներին հանձնվելու օրը՝ երեկոյան ժամը 7-8-ի սահմաններում, գնդի 3-րդ հարկում տեսել է, որ Արթուր Սողոմոնյանը, որը Արմեն Լամբարյանի հորեղբոր որդին է ու ունի «Գող» մականունը, Գառնիկ Հովակիմյանի և Արայիկ Հակոբյանի ներկայությամբ պատռել է 10.000-անոց ՀՀ թղթադրամներ, իսկ մնացած, համեմատաբար նոր նմուշի 10.000-անոց ՀՀ թղթադրամները թաքցրել է կոշիկների մեջ՝ դուրս հանելու նպատակով: Հասմիկ Համբարձումյան Նյութի մանրամասները կարդացեք aysor.am–ի  կայքում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am