Բաքվի պատասխանը Փաշինյանին. «Ձայնի իրավունք չունեք»

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն պատասխանել է սահմանազատման վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին և նշել, որ այդ գործընթացը պետք է սկսվի առանց նախապայմանների: «Մոտ երկու շաբաթ առաջ հայկական կողմը Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ նոր առաջարկներ: Որոշակի առումով այդ գործընթացի մեկնարկի համար առաջ են քաշվել նախապայմաններ: Սեղմ ժամկետներում Ադրբեջանն իր դիրքորոշումն է հայտնել հակառակ կողմին,- ասել է Բայրամովը Բաքվում Հունգարիայի իր գործընկեր Պետեր Սիյրտոյի հետ մամուլի ասուլիսում: Ադրբեջանը հայտարարել է, որ կարող է սկսել այդ գործընթացը, բայց առանց նախապայմանների:

Ըստ Բայրամովի՝ կարիք չկա «կրեատիվ» մոտեցումներ մշակել սահմանազատման հարցում, միջազգային սահմանները պետք է ճանաչվեն: Նա նաև նշել է, թե Ադրբեջանը չի տեսնում, որ հայկական կողմը «այդ ուղղությամբ կայուն և հետևողական դիրքորոշում է ցուցաբերում: Նա նաև նշել է, որ Հայաստանը, որը «30 տարի շրջափակված է պահել ադրբեջանական հողերը, չունի ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական իրավունք՝ սահմանազատման հարցում որևէ նախապայման առաջ քաշելու համար:
Փաշինյանի, «խաղաղության դարաշրջանի» երազանքին այսպես են պատասխանում

Ադրբեջանից՝ Հայաստանի իշխանությունն ըստ Բաքվի, ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական իրավունք՝ սահմանազատման հարցում որևէ նախապայման առաջ քաշելու համար:

Իսկ ի՞նչ էր առաջարկել Հայաստանը, զորքերը հետ քաշել, այն դեպքում, երբ Հայաստանի տարածքում են գտնվում ադրբեջանական ստորաբաժանումները: Նույնիսկ խաղաղության հաստատման հասնելու ճանապարհին ամենակարևոր քայլը՝ զորքերի հետքաշումը Ադրբեջանի սրտով չի, նրանք ցանկանում են Հայաստանին պահել մշտական տագնապի, սպառնալիքի ներքո:

Երեկ երեկոյան Հայաստանի ԱԳՆ խոսնակն արձագանքեց Բայրամովի հայտարարություններին...

Ադրբեջանը հայկական կողմի առաջարկներին որևէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ, պատասխանելով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

«Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը և Ադրբեջանի նախագահը 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրել են հայտարարություն, որը հրապարակային է և հասանելի համացանցում: Այդ հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործընթացը տանել դեպի դելիմիտացիայի և դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում: Երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարությունից բխում է, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը և դրանց իրագործումը: Սա տրամաբանական է նաև այն պատճառով, որ դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Հայաստանի Հանրապետությունը, իրապես շահագրգռված լինելով պայմանավորվածությունների լիարժեք իրագործմամբ, դրանց իրականացման իր պատկերացումներն է ձևակերպել: Ադրբեջանական կողմը որևէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ», - ընդգծել է Վահան Հունանյանը:

Արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ Հայաստանի առաջարկները «պայման», «նախապայման» անվանելը, ապա դրանց վերաբերյալ բարոյական, քաղաքական, իրավական գնահատականներ հնչեցնելը «ոչ մի տրամաբանական կապ չունի վերը նշված գործընթացի հետ»: Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե Հայաստանը վիժեցրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, Հայաստանի արտգործնախարարության խոսնակը որակել է «առնվազն տարօրինակ»:

«Եթե նկատի է առնվում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Եռակողմ աշխատանքային խումբը, զավեշտալի զուգադիպությամբ նույն օրն առավոտյան տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման գործնական քայլերի փուլում է և աշխատանքային խմբի հայաստանյան համանախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 2-ին Երևանում այս թեմայով առարկայական քննարկում է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ: Վարչապետ Փաշինյանը գնահատելով իրադրությունը հայտարարեց, որ Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի առաջին արդյունքների արձանագրումը շատ մոտ է թվում: Այս համատեքստում Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները առնվազն տարօրինակ են և հույս ունենք երկաթուղու վերագործարկման հարցում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարում չեն նշանակում», - ընդգծել է Հունանյանը:

ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին, որի մասին վարչապետը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է:

Փաստորեն, ԱԳՆ-ն հայտնում է նաև, որ ավտոճանապարհների բացման մասին նույնպես Հայաստանը առաջարկություններ է արել ադրբեջանական կողմին: Այդ առաջարկություններին մինչև օրս որևէ պատասխան ադրբեջանական կողմից չի հնչել. «Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել այդ առաջարկների իրագործումը»:

Ահա, այն ամենը ինչ պետք է իմանալ «կառուցողական» Ադրբեջանի այսօրվա իշխանությունների մասին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3600 անգամ
Լրահոս
Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է 1 միլիարդ դրամ կամ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար. ՀՀ անկախության 35-ամյակի ծախսերը․ «Փաստինֆո» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, վիրավոր կա Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան «Շոուն շարունակվում է․ Նարեկ Նալբանդյանի հերթը մոտ է․ե՞րբ է Փաշինյանը նրան փռելու ասֆալտին»․Պողոսյան (video) Շատ մեծ փոփոխություններ են սպասվում․ ի՞նչ է լինելու Պուտինի հաղթանակից հետո․ Նահապետյան (video) Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am