Ինչ մանրամասներ կհայտնի Թրամփի որդին
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի Հետախուզության կոմիտեն կհրավիրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդուն` Դոնալդ Թրամփ-կրտսերին, որպեսզի վերջինս պարզաբանումներ ներկայացնի իր եւ ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ ունեցած հանդիպումներից: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը: Նշենք, որ ավելի վաղ ամերիկյան New York Times-ը գրել էր որ անցյալ տարի Թրամփ-կրտսերը եւ Կրեմլի հետ կապեր ունեցող փաստաբան Վեսելնիցկայան հանդիպել են հունիսին, որտեղ փաստաբանը խոսել է այն մասին, որ ունի տեղեկություններ, որոնք կարող են վարկաբեկել Հիլարի Քլինթոնին:
