ԱԹՎ-ն դադարեցնում է հնդկական սերիալների ցուցադրությունը

ԱԹՎ հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Արամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ահա և վերջ… Սույն թվականի հուլիսի 24-ից Աթիվի-ն հրաժարվելու է հնդկական «Կնոջ ուժը» հեռուստասերիալի ցուցադրությունից՝ չսպասելով դրա ավարտին: Գրեթե 9 ամիս առաջ Աթիվի-ն առաջիններից էր, որ մեկնարկ տվեց հնդկական սերիալների ցուցադրությանը, բայց եկել է ժամանակը փոփոխություններ անելու համար: Ես գիտեմ, որ իմ որոշումը տակտիկական տեսանկյունից կարող է լավ միտք չթվալ, բայց ռազմավարական հեռանկարում այն ճիշտ է: Այո՛, հնդկական սերիալներ ցուցադրելը հեռուստաալիքի համար նշանակում է ավելի քիչ ծախսերով ունենալ ավելի ռեյթինգային ծրագիր, բայց հնդկական սերիալներ ցուցադրելը նշանակում է նաև աստիճանաբար կրճատել սեփական արտադրությունը: Դեռ 15 տարի առաջ հայկական ալիքները գնում էին թանկարժեք արտասահմանյան սերիալներ, ինչը իր հերթին խթանեց հայկական արտադրությանը, քանի որ այդ նույն գնով հնարավոր էր արտադրել սեփականը՝ վարձելով հայ սցենարիտի, հայ ռեժիսորի, հայ դերասանի և այլ մասնագետների: Ի՞նչ ցույց տվեցին վերջին 9 ամիսները։ Փաստորեն այն, որ ծախսելով գրեթե 6 անգամ ավելի քիչ գումար, կարող ես ունենալ նույն, իսկ գուցե նաև ավելի բարձր վարկանիշ, ինչ ունեիր հայկականը ցուցադրելով: Սակայն, կարծում եմ, որ հեռուստառեյթինգը, որքան էլ այն կարևոր լինի, չպետք է միակ ցուցիչը լինի, և ելնելով այս նկատառումից՝ մենք որոշեցինք, որ ավելի հեռանկարային ու ճիշտ է ծախսել ավելի շատ գումար, բայց արտադրել սեփական հեռուստանախագծեր, քան ծախսել ավելի քիչ ու ձեռք բերել ռեյթինգային հնդկական սերիալներ: Ի վերջո, շատ է հնչում այն միտքը, որ մենք որակյալ սերիալներ չունենք: Ողջ հարցը նրանում է, թե ինչն ենք ինչի հետ համեմատում: Եթե մեր սերիալները համեմատում ենք HBO-ի ու Netflix-ի սերիալների հետ, ապա այո՛, չունենք: Գուցե նաև հենց հնդկականների հետ համեմատելիս էլ ոմանք այդ եզրահանգմանը գան: Կարծում եմ, սակայն, որ պետք է համեմատենք մեր սերիալները՝ մեր սերիալների հետ, որովհետև մենք չունենք ո՛չ արևմտյան բյուջեները, ո՛չ էլ անգամ հնդկական փորձը, որը տասնամյակներ է հաշվում: Ակնհայտ է, որ 10 -15 տարվա վաղեմության սերիալների համեմատությունը այսօրվա սերիալների հետ պարզ ու ակնառու է դարձնում այն որակական աճը, որ գրանցվել է: Մենք ընտրում ենք հետագա զարգացման ճանապարհը, անգամ եթե կարճաժամկետ հեռանկարում դա նշանակում է ռեյթինգային նահանջ»:

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am