Գյումրիում կրակոցներով ավարտված վիճաբանության պատճառը. տուժողն ուզում էր «օրենքով գող» կարգվել, քրեական աշխարհից ոմանք դեմ էին

«Իրավունք» թերթը գրում է. «Մեզ որոշ տեղեկություններ են հայտնի դարձել վերջերս Գյումրիի կենտրոնում հնչած կրակոցներից, որի արդյունքում որովայնի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել 1981 թվականին ծնված Գեորգի Հակոբյանը: Նա Ախուրյանի տարածաշրջանի նախկին դատախազ Հակոբ Հակոբյանի (մահացել է) որդին է: Ըստ Գյումրու մեր աղբյուրի՝ «Քաղաքում տարածված լուրերի համաձայն, վաղամեռիկ դատախազը լուրջ հակամարտության մեջ է եղել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի ու նրա քրոջ որդու՝ Արտյոմի հետ, ով նույնպես «օրենքով գող» է: Ըստ նույն տեղեկությունների՝ կրակոցներով ավարտված վիճաբանության պատճառը եղել է այն, որ տուժողն ուզում էր, մեկն ասում է՝ անձամբ, մեկն էլ, թե՝ իր եղբայրը, կարգվի «օրենքով գող»: Սակայն քրեական աշխարհի ներկայացուցիչներից ոմանք դեմ են եղել: Եվ այդ ուղղությամբ խոսակցություններից մեկի ընթացքում հայհոյանքներ են եղել, որին հաջորդել են կրակոցները: Ասում են նաև, որ կրակոցների մասով փախուստի մեջ գտնվողներ կան, իսկ Գյումրիում այս թեման փակ է բոլորի համար, որովհետև ոչ ոք չի ուզում խնդիր ունենա հեղինակությունների հետ: Մեր աղբյուրը նաև պնդում է, թե Գյումրիի քրեական հեղինակություններից մի քանիսը տարբեր պատրվակներով այս օրերին փորձում են դուրս գալ երկրից, որպեսզի, ինչպես մեր աղբյուրն է փաստում. «շառից, փորձանքից հեռու լինեն»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am