Չենք թողելու գործից տուն էթան, փշալարերը քաշելու ենք, կանգնենք․ վարորդների վերջին զգուշացումը (video)

Այս ամենաթողության գլխավոր մեղավորը Հայաստանի Կենտրոնական բանկն է։ Ապահովագրական ընկերություններին այնքան են «բարձել», որ ստիպված գնում են թանկացումների,-ասաց ԿԲ-ի դիմաց ԱՊՊԱ-ի թանկացումների դեմ բողոքի ակցիայի մասնակից, ֆեյսբուքյան «TUGANQ տուգանք» խմբի ղեկավար Արտակ Խաչատուրովը:

«Երկուշաբթի թանկացման մասին որոշումը ուժի մեջ կմտնի, պատրաստվում ենք այդ օրն էլ ապահովագրական բյուրոյին հիշեցնել մեր շունչը։ Եթե մինչեւ այդ ոչինչ չձեռնարկեցին, մենք համարժեք քայլեր կնախաձեռնենք բյուրոյի դեմ»,- ասաց նա՝ շեշտելով՝ թույլ չեն տալու, որ Կենտրոնական բանկի աշխատակիցները տուն գնան, եթե իրենց պայքերից հետո, այդուհանդերձ, թանկացնեն

Նշենք, որ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդները կրկին դուրս են եկել փողոց՝ թանկացումները կանխելու հույսով։ Քաղաքացիներին զայրացրել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նոր որոշումը, ըստ որի՝ բարձրացվելու են ԱՊՊԱ-ի բազային սակագները, նաև փոփոխություններ տեղի կունենան ապահովագրության գնի հաշվարկման համակարգում:

Վարորդները երթով Բրազիլիայի հրապարակից եկան Կենտրոնական բանկի առջեւ՝ նշելով, որ իրենց բողոքն ուղղված է բանկի ղեկավարությանը։ Ակցիային միացած վարորդները պահանջում էին հանդիպում ԿԲ-ի պատկան մարմինների հետ, սակայն ոստիկանությունը հորդորեց պահանջը ձեւակերպել գրավոր։ Ապա, ի նշան բողոքի, վարորդները 5-6 րոպե ազդանշան տվեցին ԿԲ–ի դիմաց եւ երթով շարժվեցին դեպի ԱՊՊԱ բյուրոյի շենք։

Հիշեցնենք, որ բյուրոյի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ փոփոխությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով՝ վթարների թվի աճ եւ փոխհատուցման ծավալների ավելացում, առավելագույն փոխհատուցման գումարի ավելացում, ծառայությունների որակի բարձրացում: Որոշման վրա ազդել է նաեւ ավտոմեքենաների վերանորոգման գնի ավելացումը, պահեստամասերի թանկացումը եւ այլն։ Սակայն, վարորդները այս հիմնավորումները անհիմն են համարում։

Մանրամասն՝ տեսանյութում

դիտվել է 597 անգամ
Լրահոս
Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video) «Դրա վերջն էլ է գալու, հերի՛ք ա»․ հայ կինը կոնկրետ հարցեր դրեց Լևոն Քոչարյանի առաջ (video) Ընդդիմադիր գործիչներին ծիծաղելի հիմնավորումներով կալանավորելը մեր երկրում օրինաչափություն է դարձել Ինչպես Աննա Գրիգորյանը հեգնեց Վիլեն Գաբրիելյանին (video) 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Ալե՛ն, լավ լսիր՝ Քննչականի մոտ հերթ ես կանգնելու՝ գործ տալու համար»․ Սուրեն Սուրենյանց (video) Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի օրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am