Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսային իրավիճակին:
Նա ասաց, թե օրական դեպքերի թվերը շարունակական աճում են, այսօր հաստատվել է 4388 նոր դեպք:
«Այս պահի դրությամբ ունենք 1543 հոսպիտալացված քաղաքացի, որոնցից 256-ն է պատվաստված», - նշեց վարչապետը:
Փաշինյանն ասաց, թե թվերի աճ են կանխատեսում, ունեն որոշակիի ալգորիթմներ, սակայն հույս ունեն, որ կանխատեսած նշաձողից ավելի բարձր չեն լինի թվերը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, թե օրական դրական դեպքերի 4 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման. առողջապահական համակարգն անցնում է մահճակալաների ծավալմանը:
«Այս պահին համակարգը լարված ռեժիմով է աշխատում», - նշեց նա: Նախարարի խոսքով՝ այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է քաղաքացիների 46,3 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 37 տոկոսը:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե պատվաստման տոկոսը շատ ցածր է. պետք է ամեն ջանք գործադրել, որ թիվն աճի:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը