«Մեր համեստությունն այլեւս տեղին չէ»․ Փաշինյանը հանձնարարական տվեց մարզպետներին (video)

Կառավարությունը 2022 թվականի բյուջեից 9 մարզպետարանի հատկացրեց 1 մլրդ 608 մլն դրամ՝ 62 սուբվենցիոն ծրագրի շրջանակում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե Հայաստանում ժողովրդավարության առումով շատ լուրջ առաջընթաց կա:

«Պիտի արձանագրեմ, որ այդ առաջընթացը շատ կարևոր է, որ ոչ թե կառավարությունն է արձանագրում, այլ՝ միջազգային հանրությունը. ԵԽԽՎ-ում ընդունվեց նախադեպը չունեցող բանաձև, որում արձանագրվում էր Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շատ էական առաջընթացը», - ասաց նա:

Թե ինչ կապ ուներ սա թեմայի հետ, Փաշինյանը պարզաբանեց՝ ՀՀ ՏԻՄ ընտրություններում հաղթում են նաև ընդդիմադիր ուժերը, ոմանք հընթացս են դառնում ընդդիմադիր:

Նա ասաց, թե կառավարությունը երբեք չի առաջնորդվել, թե որ համայնքում որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է ղեկավար. սա ապացուցելի փաստ է:

«Բայց, ժամանակ առ ժամանակ, ես տեսնում եմ միտումներ, որ համայնքների ներկայացուցիչները փորձ են անում ներկայացնել, թե այն ծրագրերը, որոնք իրականացվում են սուբվենցիաների շրջանակում, իրականցվում են ի հեճուկս կառավարության. այստեղ այն համեստությունը, որ այս ընթացքում մենք ցուցաբերել ենք, այլևս տեղին չէ», - ասաց վարչապետը:

Փաշինյանը մարզպետներին կոչ արեց սուբվենցիոն ծրագրերի բովանդակությունը հստակ ներկայացնել հանրությանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ ասաց, թե 2020 թվականի ամենախոշոր 10 սուբվենցիոն ծրագիրը, որ իրականացվել է, 10-ից ոչ մեկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համայնքի ղեկավար չի ունեցել. դրանք հիմնականում եղել են Սյունիքի, Գեղարքունիքի մարզում:

«Ես այստեղ ներիշխանական դավադրություն եմ տեսնելու. ում ինչքան շատ ենք ֆինանսավորում, այնքան ակտիվ պահանջում են կառավարության հրաժարականը», - կատակեց Փաշինյանը:

դիտվել է 2992 անգամ
Լրահոս
Հերթը Կուբայինն է Չեխիայի վարչապետը Երևանում կբանակցի Զելենսկու հետ․ մանրամասներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Տուապսեի ծովային տերմինալում բռնկված հրդեհը մարվել է. օպերատիվ շտաբ Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Միրոպոլիե նկատմամբ. ՌԴ ՊՆ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան Սերժ Սարգսյանի հետ իշխանության փոխանցման վերաբերյալ ոչ մի պայմանավորվածություն չի եղել. Ռոբերտ Քոչարյան ԱՄՆ-ում փիքլբոլի խաղացողներով ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում եղած 5 անձինք զոհվել են Լենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերել Խաչի զորությունը մի զենք է, որի փամփուշտը մենք ինքներս պետք է ունենանք՝ դա մեր հավատքն է և աղոթքը. Տեր Մկրտիչ Երբ շեֆի տեղակալը գալիս է, Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի հարց տալու, նա լսողի դերում է. Կարապետյանը՝ Մուստաֆաևի այցի մասին Չնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է Հայաստանում ամենատաք մայիսը դիտվել է 2021 թվականին Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն․ Սամվել Կարապետյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ 8-ամյա իշխանության օրոք առաջին անգամ մայիսի 1 են նշել․ կնշե՞ն մայիսի 9-ը՝ Եռատոնը․ Արթուր Խաչատրյան Իրանի ԶՈւ-ն հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի վերսկսման հավանականության մասին Նազարյան Գեղա՛մ, Նիկոլը քեզ չի ներելու․ Վահե Մովսիսյան (video) «Աննա՛, արդեն սպառնու՞մ ես, դե հենց հիմա հարցիս պատասխանիր»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Գեղա՛մ, դու շատ մտածելու բան ունես․ մի մոռացի՝ հենց Նիկոլն է քո որդուն հասցրել գերեզման». Վարդանյան (video) Դու 5 միլիոն փող ստանաս, ես 10 դրամ էլ չստանամ, դա ճի՞շտ է․ թոշակառու (video) «Ալե՛ն, ուզում ես Արարատը խփի ճակատիդ, դու մեկա․․․»․ Վահե Մովսիսյան (video) Նիկոլական Գեղամ Նազարյանի մասին․ Ռուբեն Մելիքյանի կոշտ խոսքը (video) Հիշու՞մ եք Նիկոլի գոռոցը՝ «ար*ան գետեր էր ուզում ու ստացավ»․ Վահե Մովսիսյան (video) #ՈՒՂԻՂ․ Ալիևը մինչև ընտրություններ Նիկոլին ժամանակ է տվել․ ի՞նչ է փոխանցել Մուսթաֆաևը․ Արա Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am