«Քցել են քացու տակ, ինչ ուզում, անում են». լարված իրավիճակ ՔԿՀ-ներում

«Իրավունք» թերթը գրում է. «Քրեակատարողական հիմնարկներում լարված մթնոլորտ է: Կալանավորների հարազատները հայտնվել են անելանելի վիճակում, տեսակցությունները վերածվել են իսկական դրամատիկ ֆիլմի:

Խնդիրն այն է, որ կառավարությունից իջած որոշման համաձայն` կալանավորներին հարազատները կարող են այցելել միայն այն դեպքում, եթե կալանքի տակ գտնվող անձը կամ ՊՇՌ թեստ ունի, կամ պատվաստված է կորոնավիրուսի դեմ: Ըստ հարազատների, անգամ այն դեպքում, երբ կալանավորը հոժարակամ հայտնում է, որ պատրաստ է պատվաստվել, միայն թե թույլ տան այցելություն, խնդիրը դրանով չի լուծվում:


Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՔԿՀ-ից ասում են, թե պատվաստման համար պետք է հերթագրվել, իսկ թե երբ կհասնի հերթը, անհայտ է: Ավելին` պատվաստվելուց հետո պետք է մեկ ամիս անցնի, որ նոր թույլ տան տեսակցություն:

Իսկ ՊՇՌ թեստ հանձնելու համար պահանջում են կալանավորից վճարել 15 հազար դրամ, եւ այդ դեպքում էլ անհայտ է, թե երբ կկազմակերպեն թեստավորումը, քանի որ դրա համար կալանավորին պետք է կլինիկա տանեն: Իսկ դրանից հետո` միայն 3 օրվա ընթացքում կարող է տեսակցությունը տեղի ունենալ: Ստացվում է, որ կալանավորը ամսական երկու անգամ իր ընտանիքի անդամներին տեսնելու համար պետք է վճարի 30 հազար դրամ` թեստավորման համար, թե որտեղի՞ց պետք է այդ գումարը հայթայթի, կարծես թե, չի հուզում ոչ կառավարությանը, ոչ էլ այս «գաղափարի ճարտարապետ» Առողջապահության նախարարությանը:

«Քցել են քացու տակ, ինչ ուզում, անում են»,- անդրադառնալով ստեղծված իրավիճակին` «Իրավունքի» հետ զրույցում ասաց կալանավորներից մեկի հարազատը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 679 անգամ
Լրահոս
Իսրայելն Իրանի դեմ իր գործողությանը տվել է «Առյուծի մռնչոց» անվանումը Իմ եղբայրներին զոհաբերել եք հայրենավաճառ բագինում արյան․ Բագրատ Սրբազան HRF-ը ահազանգում է Հայաստանում դատական ​​իշխանության նկատմամբ քաղաքական վերահսկողության մասին Պակիստանի հասցրած հարվածների հետևանքով Աֆղանստանի շրջաններից մեկում 21 մարդ է զոհվել #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Փորձել են սպանել Փեզեշքյանին, իսկ Նիկոլը ճանապարհ է ընկել․ Աշոտ Անդրեասյան (video) Մերձավոր Արևելքի դառը ճշմարտությունն այն է, որ հանձնվելը հավասարազոր է մահվան․ իրանագետ Իսրայելի ուղղությամբ արձակվել է իրանական բալիստիկ հրթիռների առաջին ալիքը Մասուդ Փեզեշքիանի նկատմամբ սպանութան փորձ է կատարվել Իրանում ամբողջությամբ անջատել են ինտերնետը Շարունակելու ենք քաղաքական ուղեգիծը՝ Արցախի ժողովրդի հայրենի բնակավայրեր վերադարձի ուղղությամբ «էդ Նիկոլի կնիկը գիտի միլիարդները ոնց ծախսի, մենք՝ չէ»․ կարծիքներ՝ Ապարանից (video) ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են մի քանի օր շարունակ «ինտենսիվ հարձակումներ» իրականացնել Իրանի վրա Իրանը կպատասխանի իր տարածքի վրա հարձակմանը․ ԻՀՊԿ Թրամփը սպառնացել է ոչնչացնել իրանական նավատորմը Իրանի նախագահը չի տուժել Իսրայելի. Mehr Ի՞նչ ես խոսում, Նիկո՛լ․․․ հիբրիդային պատերազմ հրահրողներին դու ես լցրել մեր երկիր․ Արշակ Կարապետյան (video) Եթե Իսրայելի հարվածը եղել է Թեհրանին, ապա թիրախավորվել է թերևս շատ կոնկրետ պաշտոնյա. քաղաքագետ Ես բացահայտել եմ ամբողջ կեղծիքն ու թալանը․ ինձ դատի են տվել․ Արթուր Չախոյան (video) Զոհվել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին. լրատվամիջոցներ ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ. Թրամփ Պայթյուններ են տեղի ունեցել Սպահանում, Ղոմում, Քարաջում և Քերմանշահում. Fars Իրանի նկատմամբ իսրայելական ագրեuիան առաջին հայացքից «տարօրինակ» է թվում՝ իր ոչ հուժկու բնույթով Պատասխանը կլինի ավերիչ. Թեհրանը պատրաստվում է պատասխան միջոցառումների #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հարվածում են Իրանի գերագույն առաջնորդի նստավայրին․ իրավիճակը պայթում է․ Վարդանյան (video) Իսրայելա-(ամերիկյան) հարվածների թիրախում է եղել Իրանի ղեկավարությունը. թյուրքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am