Ինչու է Նիկոլն ընտրել Վահագն Խաչատրյանին

«Նախկինին վերադարձ չի՛ լինելու» գոռացող նիկոլենք որպես ՀՀ նախագահի թեկնածու են առաջադրել նախկինի՝ ՀՀՇ–ական «պադվալներում» փոշոտված մեկին։

Կիրակի օրով ընտանեկան թերթի կայքից՝ «Թուրքական Հայկական ժամանակից» տեղեկացանք, որ ՀՀ նախագահի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի սրտի թեկնածուն Վահագն Խաչատրյանն է։

Սա այն Վահագն Խաչատրյանն է, ով Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության տարիներին Երևանի քաղաքապետ է եղել։ Եղել է նաև լևոնական ՀԱԿ–ի քաղաքապետի թեկնածուն։ Հիմա Վ․ Խաչատրյանը կամ Խաչատուրյանը (վերջին շրջանում նրա ազգանվան հետ կապված շփոթ կա) ԲՏ նախախար է աշխատում՝ մինչև այդ բտ–ություն անելով ու ճամբարափոխ լինելով՝ Տեր–Պետրոսյանի մոտից թռնելով ու քայլարած դառնալով։

Ինչու Նիկոլն ընտրեց Վահագնին

Թեև մեր Սահմանադրությամբ նախագահը պետության գլուխն է, բայց դա զուտ ձևականորեն է այդպես։ Սահմանադրության հոդվածների տողատակերում գրված է, որ ՀՀ նախագահը քաղաքական մեծամասնությանը, ավելի ճիշտ՝ վարչապետին կից մեխի գլուխ պետք է լինի։

Արմեն Սարգսյանը նախկինների մեխի գլուխն էր, որը ժառանգաբար անցավ Նիկոլին ու որոշ ժամանակ անց թռավ։

Այժմ Նիկոլն իր փայ մեխի գլուխն է նշանակում։

Վահագն Խաչատրյանի թեկնածության վրա է կանգնել Նիկոլը մի քանի պատճառներով՝

1․Խաչատրյանը քաղաքական առումով «անլեզու հայվան» է, անդեմ, գորշ, այսինքն՝ չխոսկան է և չունի սեփական տեսակետները, իսկ դա արդեն լուրջ գործոն է Նիկոլին կից մեխի գլուխ աշխատելու համար,

2.Խաչատրյաննը քաղաքականապես անողնաշար է ու ճամբարափոխ, ինչպիսիք շատ կան Նիկոլի թիմում և դա ողջունվում է,

3․Խաչատրյանը Խաչատուր Սուքիասյանին կից է, իսկ վերջինս Նիկոլի հետ նոր օլիգարխիկ համակարգ է կառուցում և մեծացրել է իր լոբբիստական հնարավորությունները, այդ թվում՝ կադրային հարցերում (Գագիկ Ջհանգիրյանից հետո սա Սուքիասյանի երկրորդ բարձրաստիճանի նշանակումն է)․ ի դեպ, Երևանի քաղաքապետ Վահագն Խաչատրյանի միջոցով է Սուքիասյանը 90–ականներին շատ ցածր գնով սեփականաշնորհել մայրաքաղաքի Աբովյան փողոցի վրա գտնվող այն գերթանկարժեք տարածքը, որը հիմա ծառայում է ՍԻԼ–ին,

4․Վահագն Խաչատրյանը ղարաբաղատյաց է ու հակաղարաբաղցիական կոդերի կրող, ինչը վճռորոշ նշանակություն ունի Նիկոլի կադրային ընտրության հարցերում,

5․Խաչատրյանը թուրքամետության քարոզիչ է, ինչը Նիկոլի մոտ պաշտոնի անցնելու գլխավոր գործոններից է դարձել հատկապես 44–օրյա պատերազմից հետո և թուրքական նախապայմանները բավարարելու այս շրջանում։

Մի խոսքով, Վահագն Խաչատրյանն իդեալական թեկնածու է նիկոլենց համար՝ քիրվա, ճամբարափոխ, օլիգարխի կրնկի տակ գործող, անլեզու, անողնաշար, դակիչ։ Համ էլ՝ նախկինագույն։

Փաստորեն, նախկինին վերադարձ չի լինելու, բայց նախկինագույնին վերադարձ լինելո՛ւ է (Ապագա կա ապագա)։

Հայկ Ուսունց

Հ․Գ․ Հոդվածին կից նկարը ՀԱԿ համագումարից է։ Տեր–Պետրոսյանի հետ նույն շարքում նստած Գագիկ Ջհանգիրյանը, Վահագն Խաչատրյանը, Զոյա Թադևոսյանը դարձել են նիկոլական։ Գաղափարապես նույն քիրվան են մնացել, բայց հանուն պաշտոնի թռել են ՀԱԿ–ից ու գնացել քայլարածանոց։

Ֆորմալ առումով միայն Դեմիրճյանը՝ Ստեփանն այդ շարքում նստածներից մնաց Լևոնին հավատարիմ։ Ավելի ճիշտ՝ Նիկոլի կողմը չանցավ։

7or.am

դիտվել է 2632 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am