ՊԵԿ-ը որոշել է կարգոների հախից գալ. հանդիպումներն անցնում են լարված մթնոլորտում

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեն որոշել է պայքարել կարգոների դեմ՝ այն ընկերությունների, որոնք տարիներ շարունակ Թուրքիայից, Չինաստանից, էմիրություններից և այլ երկրներից մեծ ծավալի ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ են զբաղվել: Կարգոները կիսաօրինական դաշտում գործող միջնորդ օղակներ են, որոնք տարիներ շարունակ հարստացել և բարգավաճել են մանր ու միջին առևտրականների՝ ապրանք ներմուծելու նրբություններից լավատեղյակ չլինելու, գրագիտության պակասի, մաքսային մարմինների հետ գլուխ չդնելու հաշվին: Դիցուք՝ Թուրքիայում որևէ անհատ ձեռներեց գնել է ապրանք, կարգոն ստանձնել է այդ ապրանքը Հայաստան տեղափոխելու, մաքսազերծելու գործը՝ դա անելով, օրինակ, 1 կգ-ն 6 դոլարով, մինչդեռ դրա իրական-օրինական մաքսային արժեքը կարող է լինել, ասենք, 2.5 դոլար, հետո այդ ապրանքը ՀԴՄ-ով վաճառել է դրա իրական տերերին, որ նրանք էլ հետո վերավաճառեն շուկայում: Բայց այս դեպքում այդ առևտրականներին ար­դեն որևէ մեկն ապրանքի ձեռքբերման փաստաթուղթ չի տրամադրում, ինչն էլ հարկային դաշտում ստվեր է առաջաց­նում: Մյուսն էլ կա՝ եթե առևտրականն ինքնուրույնաբար իր ապրանքը ներ­մուծի, այն կարող է շատ ավելի թանկ նստել իր վրա, քան կարգոնով բերվածը, ուստի երկուստեք, եթե չասենք՝ եռա­կողմ, շահավետ գործարք է կայացել: Իրականում մաքսազերծումը կարող են իրականացնել իրենք՝ առեւտրականները, եթե գրագետ լինեն: Կարգոներն էլ «լավության» անվան տակ միլիոնավոր դոլարներ չեն աշխա­տի՝ գործարքի մեջ մտնելով մաքսայինի աշխատողների հետ: Հիմա որոշել են սրա դեմն առնել՝ կարգոներին զրկելով այս գործառույթից՝ մաքսազերծումից, և թույլ տալով միայն տեղափոխման և կազմակերպչական այլ ֆունկցիաներ իրականացնել: Այս նպատակով վեր­ջին ամիսներին և, հատկապես, վերջին օրերին Կարգոների տերերի հետ հանդիպումներն անցնում են լարված մթնոլորտում ՊԵԿ-ում հանդիպումներ են տեղի ունենում կարգոների տերերի հետ, որոնք անցնում են լարված մթնոլորտում, քանզի նրանք չեն ցանկանում հրաժարվել իրենց յուղոտ բիզնեսից և խաղի նոր կանոններով շարժվել»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am