Անկարան ցանկանում է հարաբերություններ հաստատել Երեւանի հետ՝ Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահ (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Թուրքիան ցանկանում է նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է Թուրքիայի Արդարություն եւ Զարգացում իշխող կուսակցության նախագահի տեղակալ, խորհրդարանական Ռավզա Քավաքչի Քանը. «Մենք երկար պատմություն ունենք Հայաստանի հետ եւ ինչպես բոլոր հարեւանների եւ դաշնակիցների հետ, մենք կցանկանայինք ավելի լավ հարաբերություններ զարգացնել»: Քանի կարծիքով, հարաբերությունների կարգավորման համար պետք է կարգավորվի նրա բնորոշմամբ երկու երկրների հարաբերությունների առավել ակնհայտ խնդիրը՝ Հայոց ցեղասպանության հարցը, որը Քանն իր երկրի պաշտոնական դիրքորոշման համաձայն չի ճանաչում. «Կարծում եմ, կարեւոր է ավելի լավ հարաբերություններ կառուցել, եթե երկու կողմերը եւ միջազգային պատմաբանները միասին կարողանային կարգավորել այս հարցը, այն այլեւս չի խոչընդոտի մեր հարաբերությունները եւ թույլ կտար մեզ ակտիվացնել համագործակցությունը մի շարք ոլորտներում»: Ավելի զգուշորեն է գնահատում մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարը Թուրքիայում եւ Իրաքում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին. «Հայ-թուրքական հարաբերությունները սառույցի հաստ շերտի տակ են, քանի որ Թուրքիան, որը բարդ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, Հայաստանը դիտարկում է որպես ռուսների եւ իրանցիների դաշնակից»: Միացյալ Նահանգներն այս հարցում կարող է դրական դեր խաղալ, օգնելով կողմերին բարելավել հարաբերությունները, սակայն, մոտ ժամանակները Սպիտակ տունը զբաղված է լինելու ավելի հրատապ այլ հարցերով. «Երբ ես դեսպան էի Թուրքիայում, Միացյալ Նահանգները շատ սերտ ներգրավված էր՝ փորձելով Լեռնային Ղարաբաղում կարգավորման հասնել եւ բարելավել հայ-թուրքական հարաբերությունները»: Դիվանագետի խոսքով, 100 տարի առաջ Թուրքիայի նկատմամբ Վուդրո Վիլսոնի քաղաքականությունից ի վեր Թուրքիան Ամերիկային կասկածանքով է վերաբերվում. «Թուրքիայում գոյություն ունի հանրային մի զգացմունք, կասկած, թե Միացյալ Նահանգները անընդհատ փորձում է զրկել Թուրքիային արեւի տակ իր օրինական տեղից»:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am