ԵԽԽՎ-ում նման ցինիկ զեկույցին Մամիջանյանը շատ լավ է արել, որ դեմ է քվեարկել․ Նաիրա Զոհրաբյան (video)

Երբ Հայաստանն անդամակցում էր Եվրոպայի խորհրդին, մեր հիմնական հանձնառություններից մեկն էր զրպարտանքը եւ վիրավորանքն ապաքրեականացնելը. հիմա իշխանությունը բերել է նախագիծ, որն ընդունվել է, խայտառակ սանկցիաներ են կախված լրատվամիջոցների վրա։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, Հայաստանի ժուռնալիստների միության համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

«Այսպես Եվրոպայի խորհուրդը ոտնահարի իր իսկ սկզբունքները, երբ իրենց համար սուրբ կով էր։ Որեւէ տող չգրել կալանավորված համայնքապետերի մասին, որոնք ակնհայտորեն քաղաքական բանտարկյալներ են, կարող էին նվազագույն մտահոգություն հայտնել կալանավորված համայնքապետերի վերաբերյալ, որոնք կալանավորվել են անմիջապես ընտրությունից հետո»,- նշեց նա։

Գովազդի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին Զոհրաբյանը նկատեց, որ Հայաստանը տնտեսություն չունի։ Ըստ նրա՝ երկու ոլորտ կա, որ կարող է գովազդատու լինել մամուլին՝ հանքարդյունաբերությունը եւ շահումով խաղեր. «Հանքարդյունաբերությամբ զբաղվողների վրա տոտալ արգելանք են դնում, որ չտան գովազդներ։ Եթե կարծում են, թե դրանով սահմանափակելու են երիտասարդների մուտքը այդ ակաունտներ, ապա դա լավագույն տարբերակը չէ»։

Հարցին՝ ինչո՞ւ ԵԽԽՎ-ն չի արձագանքում այս գործընթացներին՝ Զոհրաբյանն ասաց. «Առաջինը Հայաստանի իշխանությունների լավ լոբբինգի արդյունքն է, երկրորդը՝ ընդդիմության վատ աշխատանքի արդյունքն է, որովհետեւ ինձ համար հասկանալի չէ՝ ինչու է ընդդիմությունը բոյկոտում միջազգային կառույցները»։

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերտառությամբ բանաձեւին դեմ քվեարկելուն, Զոհրաբյանն ասաց.

«Ես Հայկ Մամիջանյանի տեղը լինեի ընդհանրապես չէի մասնակցի քվեարկությանը, ելույթով կմոտիվացնեի իմ քվեարկությունը, թե ինչու չեմ մասնակցում, բնականաբար Մամիջանյանը շատ լավ պատասխանել է. ինքը ոչ թե դեմ է քվեարկել պետականամետ զեկույցի, այլ դեմ է քվեարկել նիկոլամետ զեկույցի։ Այդ զեկույցը Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների ծայրից ծայր նիկոլամետ զեկույց էր»։

դիտվել է 555 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video) «Դրա վերջն էլ է գալու, հերի՛ք ա»․ հայ կինը կոնկրետ հարցեր դրեց Լևոն Քոչարյանի առաջ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am