Թրամփն ու իրավապաշտպանները վստահ են՝ ԴԱԻՇ-ի պարագլուխը ոչնչացվել է
Սիրիացի իրավապաշտպանները հաստատել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահվան լուրը: Այդ մասին ասվում է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնի թվիթերյան միկրոբլոգում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ալ Բաղդադիի մահվան լուրը Twitter-ում. «Մեծ հաղթանակ ԴԱԻՇ-ի դեմ»: Պենտագոնում նշել են, որ չեն կարող հաստատել այդ տեղեկությունը։
