Արցախի Հանրապետության Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Սամվել Բաբայանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին տեղեկությունների առնչությամբ։
«Վերջին օրերին սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում Սամվել Բաբայանի որդու և նրա մերձավորների կողմից ԱՀ քաղաքացի Արթուր Օսիպյանի նկատմամբ ենթադրաբար բռնություն գործադրելու վերաբերյալ:
Նշվում է, որ Ս. Բաբայանի որդու և Արցախում հայտնի ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, այնուհետև այն վերածվել է ծեծկռտուքի, իրավապահ մարմինները դեռևս լուրջ միջոցներ չեն ձեռնարկում՝ սպասելով ԱՀ Նախագահի վերջնական որոշմանը։
ԱՀ ոստիկանությունն իրազեկում է, որ հունվարի 23-ին ժամը 18:55-ին, քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Տերյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել։
Ոստիկանությունն անմիջապես ստացված տեղեկությունը գրանցել է հանցագործությունների և պատահարների մասին հաղորդումների գրանցամատյանում, այնուհետև սահմանված կարգով իրականացրել ստուգումներ, որի արդյունքում ոստիկանության ծառայողները հանդիպել են 2 կողմերին, իրականացրել պարզաբանումներ և առաջարկել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, ինչի արդյունքում կողմերը կտրականապես հրաժարվել են, հերքելով, ծեծկրտուքի մասին տեղեկությունը»,- նշված է հաղորդագրությունում:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը