Թուրքիան պայմանավորվել է «Գազպրոմի» հետ
Թուրքիան պայմանավորվածություն է ձեռք բերել «Գազպրոմի» հետ իր տարածքում «Թուրքական հոսք» գազամուղի ֆինանսավորման վերաբերյալ։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է թուրքական Вotas պետական ընկերության տնօրեն Բուրհան Օզջանը Ստամբուլում կայացած 22-րդ Նավթային համաշխարհային կոնգրեսի ժամանակ: Օզջանը նշել է, որ «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղի կառուցման թույլտվության շուրջ բանակցությունները դրական հունով են ընթանում, և որ որևէ լուրջ տարաձայնություն կողմերը չունեն: Ռուսաստանը և Թուրքիան 2016 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրել են միջկառավարական համաձայնագիր «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ:
