Վճռական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա. հայտարարություն

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտության շփման գծում վերջին զարգացումների վերաբերյալ  Կիսելով ադրբեջանական Ալխանլի գյուղում երկու խաղաղ բնակիչների մահվան եւ մեկի ծանր վիրավորվելու ցավն ու վիշտը, Նշելով, որ չնայած 1994 թվականի մայիսից կրակի դադարեցման ռեժիմի հաստատմանը, երկու կողմերից էլ տուժել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ եւ բազմաթիվ քաղաքացիական օբյեկտներ, Ընդգծելով, որ հենց 2016-ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմի արդյունքում քաղաքացիական բնակչության անվտանգությունը դարձավ առավել խոցելի, եւ հարաբերական խաղաղությունը տարածաշրջանում՝ շատ ավելի փխրուն, Մեր վրդովմունքն արտահայտելով անցյալ տարվա ագրեսիայի ժամանակ Մարտունու դպրոցի բակում հայ երեխաներին սպանած եւ վիրավորած, Թալիշ գյուղի խաղաղ բնակիչներին եւ գերեվարված հայ զինվորներին ցինիկաբար խոշտանգած եւ անարգանքի ենթարկած ադրբեջանական զինվորականներին անպատիժ թողնելու, ավելին՝ նրանց հերոսացնելու կապակցությամբ, Արձանագրելով, որ ռազմական հանցագործությունների հանդեպ համարժեք արձագանքի բացակայությունն էլ ավելի է մեծացնում արարքների դաժանությունն ու անմարդկայնությունը, Միանալով միջազգային եւ ազգային կառույցներին ուղղված քաղաքացիական հասարակության կոչերին՝ հանգամանորեն հետաքննել Ալխանլի գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպի, ինչպես նաեւ շփման գծի երկու կողմերում խաղաղ բնակիչների մահվան եւ քաղաքացիական օբյեկտների խոցման՝ դրան նախորդած իրադարձությունները, Հիշեցնելով կրակի դադարեցման ռեժիմի խախտումների վերահսկման մեխանիզմների գործադրման 2016 թվականի մայիսին հաստատված համաձայնության չկատարման վերաբերյալ պաշտոնական Բաքվի պատասխանատվությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ միջազգային այլ ատյաններին ուղղված վերջին դեպքը հետաքննելու վերաբերյալ հարեւան երկրում հնչող պահանջները գնահատելով որպես երեսպաշտության, անհետեւողականության, միակողմանիության եւ հիմնախնդրի լուծման ապակառուցողական մոտեցման դրսեւորում, Մատնանշելով, որ պաշտոնական Բաքվի նախաձեռնությամբ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը ակներեւ է դարձնում միջազգային կառույցների դերակատարումը նրա կողմից նվազեցնելու միտումը, Կողմնակից լինելով բանակցությունների միջոցով Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման սկզբունքներին, Մենք՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ  ՔՀՖ ՀԱՊ) անդամներս, կոչ ենք անում

  • հակամարտող կողմերին՝ կտրականապես հրաժարվել բնակավայրերում կրակակետերի տեղակայումից, բացառել փոխհրաձգությունները, զինված բախումները եւ դիվերսիոն գործողությունները, որոնց արդյունքում կարող է տուժել խաղաղ բնակչությունը,
  • Եվրոպական միությանը եւ ողջ միջազգային հանրությանը՝ վճռական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի  կրակի դադարեցման ռեժիմի խախտումների հանդեպ վերահսկողական մեխանիզմների ներդրման վերաբերյալ Վիեննայում 2016 թվականի մայիսի 16-ին եւ Սանկտ Պետերբուրգում՝ 2016 թվականի  հունիսի 20-ին ձեռք բերված համաձայնությունների արգելափակումից,
  • ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի գործընկերներին՝ արտահայտել իրենց սկզբունքային դիրքորոշումը վերը նշված մեխանիզմների անհապաղ ներդրման անհրաժեշտության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ կառուցողական երկխոսության արհեստական խոչընդոտների վերացման, այդ թվում լրագրողների եւ ակտիվիստների հանդեպ անօրինական հետապնդումների վերաբերյալ։
 

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am