Փաշինյանի «ասուլիսը» ոչ թե հանրության հետ խոսակցություն էր, այլ թուրք-ադրբեջանական օրակարգին ընդառաջ գնալու ու նրանց դրական ուղերձներ հղելու հերթական քայլ

Փաստը գրում է. «Օրերս տեղի ունեցավ Փաշինյանի հերթական առցանց ասուլիսը։ Չնայած շատ մեծ վերապահումով կարելի է այն ասուլիս անվանել, որովհետև վերջինս տևական ժամանակ է, ինչ ամեն կերպ խուսափում, իսկ ավելի ճիշտ՝ վախենում է լրագրողների հետ հանդիպումներից ու զբաղված է պարզ մենախոսությամբ։ Այսպես հեշտ է, ընտրում է իրեն հաճելի հարցերը ու, նախօրոք պատրաստված, պատասխանում դրանց, որոշ հարցեր էլ փոխում, խմբագրում է, ոնց ուզում է: Արդյունքում, խուսափում է տհաճ հարցերից, ինչպես նաև իրեն բնորոշ՝ հավասարակշռությունից դուրս գալու ու ձղաձգումների մեջ հայտնվելու հեռանկարից։ Եվ սա այն մարդն է, որ իշխանափոխությունից հետո առիթը բաց չէր թողնում լրագրողների հետ շփվելու կամ ասուլիս հրավիրելու ու «100 փաստերը» ներկայացնելու համար։ Սակայն նույնիսկ արհեստական սարքված «100 փաստերը» վաղուց արդեն արխիվացվել են, այնպիսի ողբերգական վիճակում ենք, որ Փաշինյանն անգամ 1 փաստ չի կարող բերել իր օգտին։

Իսկ հանրային տրամադրությունները կտրուկ փոխվում են, ու Փաշինյանի վարկանիշը գլորվում է անդունդը։ Ու այս ֆոնին նույնիսկ իշխանական ֆեյքային «բուրգերն» են անզոր։ Ուստի, պատահական չէ, որ, ինչպես նախորդ անգամ, այս դեքում էլ փակված է եղել նաև ասուլիսի ուղիղ հեռարձակման ֆեյսբուքյան էջի մեկնաբանությունների բաժինը։ Ինչ վերաբերում է ասուլիսի բուն բովանդակությանը, ապա այն կարելի է որակել կարճ ու կոնկրետ ձևակերպմամբ՝ «արդեն մշտական դարձած ստերի ու մանիպուլյացիաների հերթական դոզա»: Սուտ ասելու արվեստը Փաշինյանի դեպքում նույնիսկ առանձին մի ժանրի է վերածվել։ Թվում է՝ դրան պետք էր սովորել, բայց Փաշինյանն ամեն անգամ մի նոր ռեկորդ է սահմանում: Այստեղ նա անգերազանցելի վարպետ է: Օրինակ՝ նա հայտարարում է, թե «Արցախը կոմունիկացիաների բացումից շահելու է անվտանգություն և բարեկեցություն»։

Բնականաբար, հարց է ծագում. երբ Ադրբեջանը պարբերաբար սպառնում է, թե փակելու է Լաչինի միջանցքը, այսինքն՝ Հայաստանի հետ միակ կապն ապահովող ուղին, ապա այդ ինչպե՞ս է Արցախը շահելու կոմունիկացիաների բացումից։ Իսկ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու օգտագործման մասին խոսք լինել անգամ չի կարող։ Ինչ վերաբերում է Փաշինյանի խոստումներին, ապա դրանք, ինչպես միշտ, այդպես էլ մնում են «սառույցին գրված»։

Օրինակ՝ նա հայտարարում է, թե 10 տարի սոցիալապես անապահով խավի համար ջրի գինն ընդհանրապես չի փոխվելու: Մարդը հույս ունի, որ մոռացել ենք, թե ինչպես էր ժամանակին էլ խոստանում, որ մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանալու, այնինչ արդեն թանկացել է մոտ 20 դրամով։ Նույն շարքին պետք է դասել նաև Փաշինյանի խոստացած պղնձաձուլարանի կառուցման թեման։ Մասնագետներն արդեն իսկ հայտարարում են, որ դա պարզապես իրականություն չի կարող դառնալ: Ըստ էության, Փաշինյանի խնդիրն է ամեն անգամ սին ու սուտ հույսերով և խոստումներով կերակրել հանրությանը։ Վերադառնանք Արցախի խնդրին: Ասել, որ Փաշինյանի դիտարկումներն այս առումով շատ տարօրինակ ու անհասկանալի են, նշանակում է ոչինչ չասել։ Օրինակ՝ նա հայտարարում է, թե Հայաստանի խորհրդարանի կողմից 1992 թվականին վավերացված համաձայնագիր կա, որով Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դեռ մի կողմ թողնենք հարցի ձեռնածության ողջ մասշտաբը: Այս հարցում էլ է նա մեծ վարպետ: Պարզապես հարց է ծագում՝ ինչքանո՞վ է պատեհ, որ նա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված հայտարարություն անի, երբ Ալիևը Արցախյան հիմնախնդիրը համարում է փակված ու Հայաստանի նկատմամբ էլ պահանջներ է ներկայացնում։

Չնայած, իզուր էլ զարմանում ենք. Փաշինյանն իր խոսքում հատուկ ճիգեր էր գործադրում Հայաստանի նկատմամբ Ալիևի հոխորտանքներն արդարացնելու նպատակով, այն է՝ ադրբեջանցիները հայտարարում են, թե Երևանն ադրբեջանական է, քանի որ հայերն էլ 1994 թվականին են հայտարարել, թե Բաքուն հայկական է։ Մի խոսքով, այնպիսի տպավորություն էր, թե Փաշինյանը մենախոսություն էր կազմակերպել՝ արդարացնելու թուրքադրբեջանական բոլոր նախապայմաններն ու հանրությանը հստակ նախապատրաստեր առաջիկայում սպասվող նոր կապիտուլ յացիային:

Եվ պատահական չէ, որ Փաշինյանի խոսքին հետևեց Ալիևի հայտարարությունը, թե իրենք Երևանից դրական ազդակներ են ստանում «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված։ Ու շատերն են ստացել այն տպավորությունը, թե, մեծ հաշվով, Փաշինյանի «ասուլիսը» ոչ թե հանրության հետ խոսակցություն էր, այլ թուրք-ադրբեջանական օրակարգին ընդառաջ գնալու ու նրանց դրական ուղերձներ հղելու հերթական քայլը...»,-գրում է թերթը։

դիտվել է 297 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am