Ադրբեջանի զինվորների 18-19 տարեկանները կռվել չգիտեն. Արշակ Զաքարյան

«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրությունը կարող է փոխվել վայրկյանների ընթացքում:  Լարվածություն, իհարկե կա, հատկապես նրանից հետո, երբ Ադրբեջանն իր ներքի լսարանի համար ձևականություններ անում է զոհված երեխայի ու կնոջ հետ կապված: Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե իբրև ինչ–որ բան անում են, խոցելի տեղեր են ման գալիս, փորձում են գտնել ինչ-որ հնարք, որ մեզ վնաս պատճառեն»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով նոր է վերադարձել Ղարաբաղից: «Եթե Ադրբեջանի զինուժը նախկինում գիշերներն էր նման ոտնձգություններ թույլ տալիս, հիմա սկսել է հրետակոծել ցերեկվա ժամերին: Հիմա, հավանաբար, որ տեխնիկապես լավ զարգացրել ենք առաջնագիծը, հասկանալով, որ գիշերը վտանգավոր է դարձել իրենց համար, խոցելի են, ցերեկներն են սկսել հրետակոծել»,- նշեց Արշակ Զաքարյանը և հավելեց,թե վստահ չէ, որ ադրբեջանցի երեխայի ու կնոջ մահը կապ ունի հայկական Զինված ուժերի պատասխան գործողության հետ: Արշակ Զաքարյանի խոսքով՝ քանի դեռ միջազգային ատյաններն անհասցե հայտարարություններ են անում, քանի դեռ Ադրբեջանը մերժում է հետաքննությունների մեխանիզմը, որով հնարավոր կլինի իմանալ, թե ով է նախահարձակ եղել, իրավիճակը չի փոխվի: «Հայաստանը վաղուց համաձայնել է այդ մեխանիզմների տեղադրման հետ, իսկ Ադրբեջանը մերժում է: Միջազգային հանրությունը պետք է հարց տա՝ ինչո՞ւ եք մերժում, եթե իրոք հայերն են խախտում, ինչո՞ւ եք խուսափում, որ դրանք տեղադրվեն»,- մասնավորեցրեց Արշակ Զաքարյանը: Կինոռեժիսորն ասաց, որ հայկական կողմը տեղադրել է նման տեսանկարահանող սարքեր, որոնք ֆիքսում են բոլոր խախտումները: «Շատ ուրախ եմ, որ հայկական Զինուժը ընտրել է մի քաղաքականություն, որ եթե մի տեղից կրակում են, ուրեմն պետք է այդ տեղը ոչնչացնել: Այս քաղաքականությունը պետք է շարունակել»,- ընդգծեց Զաքարյանը: Խոսելով Ադրբեջանում ավարտված զորավարժությունների մասին՝ Արշակ Զաքարյանը նշեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը կորցրեց իր «էլիտար զորախումբը» և ներկայումս չունեն պատերազմելու ունակ զորքեր: Հիմա նրանց հարկավոր են նոր զորքեր, որոնք ունակ կլինեն այդ տեխնիկան, որը Ալիևը գնում է, օգտագործեն: Նրանց բանակը մարտունակ չի, նրանց 18-19 տարեկանները կռվել չգիտեն, «մսացու» են, հենց այնպես այնտեղ բերված են՝ որևէ պատրաստակամություն չունեն: Որպեսզի այդ տեխնիկան, տանկերը օգտագործեն, զորավարժություններ են անում,ասաց նա:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am