Ադրբեջանն էլ «սինոտիստ» չի, տեռորիստներ չէր բերել տարածաշրջան

«Լավ լուրեր» Հայաստանից՝ ըստ Ալիևի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» կառուցման աշխատանքները հաջողությամբ են ընթանում, և Հայաստանը նույնպես նախատեսում է իր տարածքում սկսել դրա կառուցման աշխատանքները։ «Հայրենական պատերազմի (Ղարաբաղյան պատերազմ - «Ինտերֆաքս») ավարտից հետո տարածաշրջանում համագործակցության համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ Տարածաշրջանային համագործակցության համար ստեղծվել է շատ խոստումնալից «3+3» հարթակ։ Առաջին հանդիպումն արդեն կայացել է. վստահ եմ, որ այդ հանդիպումները պարբերաբար կանցկացվեն և կապահովեն տարածաշրջանի երկրների շահերը», - Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Գասիմիի հետ հանդիպմանն ասել է Ալիևը, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:

Ալիևը հույս է հայտնել, որ իրանական ընկերությունները ակտիվորեն կաշխատեն «Ադրբեջանի ազատագրված տարածքներում՝ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում»։ Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ։ «Ե՛վ մայրուղու, և՛ երկաթուղու հաջող շինարարություն կա։ Լավ լուրեր ենք ստանում նաև Հայաստանից. Հայաստանը նույնպես նախատեսում է այդ աշխատանքները սկսել իր տարածքում», - ասել է նա։

Ալիևն, այսպիսով, Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո կրկին խոսում է Հարավային Կովկասում համագործակցության նոր հնարավորությունների մասին, ու հայտնում, թե Հայաստանն արդեն սկսել է աշխատանքը «զանգեզուրյան միջանցքի» ուղղությամբ: Ընդ որում, ուշագրավ է, որ նա դա ասում է Իրանի միջկառավարական հանձնաժողովի հետ հեռավար զրույցի ժամանակ: «Երեկ դուք էլ եք ծանոթացել Զանգեզուրի միջանցքի ստեղծման շուրջ աշխատանքներին: Հաջողությամբ կառուցվում է թե՛ ավտոմոբիլային, թե երկաթուղային ճանապարհ: Մենք դրական նորություններ ենք ստանում: Հայաստանը ևս իր կողմից ծրագրում է սկսել աշխատանքները: Ես հույս ունեմ, որ հետպատերազմյան այս շրջանը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանում, և Իրանի ներդրումն այս գործում շատ կարևոր է», - նշել է Ալիևը:

Այսինքն՝ մատնացույց անելով իրանական կողմին՝ նա կարծես ցույց է տալիս, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը արդեն լուծված-պատրաստ է, մնում է գործարկվի...
Իրանական կողմը` Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոսթոմ Ղասեմիի գլխավորությամբ, հիշեցնենք, որ ժամանել էր Ադրբեջան: Ընդ որում, իրանցի պաշտոնյաները այցը սկսել էին պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններից. ինքնաթիռը վայրէջք էր կատարել Ֆիզուլիում վերջերս կառուցված նոր օդանավակայանում, ինչը այսօր հատուկ դրվատանքի է արժանացել Ադրբեջանի նախագահ կողմից: Ալիևը պնդել է, թե հույս ունեն նոր էջ բացել Իրանի հետ հարաբերություններում:

Իրանն ու Ադրբեջանը քննարկում են հավակնոտ մի շարք ծրագրեր

«Պետք է ընդգծեմ, որ իմ հանդիպումը Իրանի նախագահ Ռաիսիի հետ` անցած նոյեմբերին, շատ հաջող էր: Այն նոր հնարավորություններ բացեց մեր բարեկամական ու եղբայրական հարաբերություններում», - ըստ «Ազատության», ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը: Իրանական կողմը ևս հայտարարում է, թե երկու նախագահների վերջին հանդիպումը շրջադարձային է եղել, և տարաձայնությունները հարթվել են:

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, կողմերը քննարկում են հավակնոտ մի շարք ծրագրեր` Հյուսիս֊Հարավ տրանսպորտային միջանցքից մինչև Խուդաֆերինի հիդրոէլեկտրոկայանի ու Աստտարաչայ գետի վրա նոր կամրջի շինարարություն:
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը երեկ պնդեց` օրակարգում է նաև ներդրումների հնարավորությունը վերջին պատերազմից հետո Ադրբեջանին վերադարձված շրջաններում. -«Նպատակ ունենք երկու երկրների միջև կամուրջ կառուցել, որը Իրանի և Ադրբեջանի տրանզիտի և տրանսպորտափոխադրման ծավալի համար շատ կարևոր նշանակություն ունի։ Հուսով ենք համաձայնագիր ստորագրել բերել տարիֆների նվազեցման շուրջ: Ակնկալում ենք նաև քննարկել իրանական ընկերությունների մասնակցությունն Ադրբեջանում իրականացվող նախագծերին»,֊երեկ հայտարարել է Ռոսթոմ Ղասեմին:

Մինչդեռ ընդամենը երկու ամիս առաջ հարևան այս պետությունները ցուցադրական զորավարժություններ էին անցկացնում սահմանակից շրջաններում, ղեկավարներն էլ`հրապարակավ մեղադրանքներ ու սպառնալիքներ փոխանակում: Անցած տարվա աշնանը Բաքուն նոր տուրք սահմանեց Գորիս-Կապան ավտոճանապարհի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածերով անցնող իրանցիների համար, երկու վարորդների ձերբակալեց, մյուսներին էլ մեղադրեց թմրամիջոցների մաքսանենգության մեջ: Թեհրանն իր հերթին էր պնդում` Ադրբեջանը տարածաշրջան է բերել սինոտիստական ուժերի և ահաբեկիչների:

Նոյեմբերի վերջին, սակայն, փոխադարձ մի քանի այցերից ու երկու երկրների ղեկավարների` Աշխաբադում կայացած հանդիպումից հետո լարվածությունը կտրուկ մարեց: Անդրադառնալով պատճառներին` իրանցի վերլուծաբան Վալի Քուզեգար Քալեջին «Շարղ» օրաթերթում գրում է. «Իրանը որոշեց չսրել լարվածությունը, քանի որ դա կարող էր ավելի բորբոքել տարածաշրջանը և փակուղի մտցնել Ադրբեջանին` էլ ավելի մերձեցնելով Բաքվին Թուրքիայի և Իսրայելի հետ»։

«Իրանի նոր կառավարությունը, որն արտաքին քաղաքականության ոլորտում գլխավոր առաջնահերթությունը հռչակել է «դրացիության քաղաքականություն»-ը, հատուկ ինքնակառավարում և ռազմավարական համբերություն ցուցաբերեց»,- գրում է վերլուծաբանը՝ փաստելով, որ դրա համար մի շարք գործոններ կան: Նախ՝ Ադրբեջանը Իրանի թիվ մեկ տնտեսական և առևտրային գործընկերն է Կովկասում։ Երկու երկրների միջև առևտրափոխանակման ծավալը տարեկան մոտ մեկ միլիարդ դոլար է, ինչը համարյա հավասար է Հայաստանի և Վրաստանի հետ իրականացվող առևտրի ծավալին։ Բացի այդ, «Ասթարա-Բաքու մայրուղին հարմար հնարավորություն է ստեղծում Պարսից ծոցը-Սև ծովին կապելու համար և Իրանի համար ճանապարհ բացում դեպի Հյուսիսային Կովկաս, Ռուսաստան, ԵՏՄ և Վրաստան»

Իրանցի հոդվածագիրը, ըստ «Ազատության», կարևորում է նաև Իրանի և Ադրբեջանի երկաթգծերի շաղկապումը։ «Ցավոք, Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո խորհրդային շրջանի երկաթգծերը շարքից դուրս էին եկել, և Իրանը մնացել էր միակ երկիրը, որի երկաթգծային ճանապարհը դեպի Կովկաս կտրվել էր: Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո օրակարգ եկավ տարածաշրջանում, մասնավորապես՝ Նախիջևանում, Հայաստանի Սյունիքի մարզում և Ադրբեջանի Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Զանգելանի շրջաններում խորհրդային ժամանակվա երկաթգծերի վերականգնման հարցը: Այս ճանապարհի բացումը Հարավային Կովկասում քաղաքացիների և ապրանքների ազատ և արագ տեղաշարժի հիմք կստեղծի` հնարավորություն տալով Իրանին Ջուլֆա-Նախիջևան-Երևան երկաթգծով միանալ Հայաստանին և Վրաստանին, իսկ Հայաստանի հարավի ու Ադրբեջանի երկաթգծային ճանապարհով` Ռուսաստանի երկաթգծային ցանցին», - նշել է վերլուծաբանը:

«Լարվածության վերահսկումը չի նշանակում, որ թեման փակվել է, և Իրանի ու Ադրբեջանի միջև տարաձայնություններ չկան»,- փաստում է Քալեջին՝ միաժամանակ հավելելով,- «Իրանի ազգային շահը ստիպում է հրաժարվել ծայրահեղական մոտեցումից։ Իրանի մոտեցումը Կովկասում միշտ եղել է հավասարակշռված և հիմնված է եղել բոլոր երեք պետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ հարաբերությունների ընդլայնման վրա»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1953 անգամ
Լրահոս
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է 1 միլիարդ դրամ կամ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար. ՀՀ անկախության 35-ամյակի ծախսերը․ «Փաստինֆո» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, վիրավոր կա Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան «Շոուն շարունակվում է․ Նարեկ Նալբանդյանի հերթը մոտ է․ե՞րբ է Փաշինյանը նրան փռելու ասֆալտին»․Պողոսյան (video) Շատ մեծ փոփոխություններ են սպասվում․ ի՞նչ է լինելու Պուտինի հաղթանակից հետո․ Նահապետյան (video) Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է «Ես անիծում եմ էդ մարդկանց․չեք վայելելու էդ միլիոնները․անկախությունը բիզնես չի ձեզ համար»․Իսրայելյան (video) «Toyota»-ն ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ «Հո դուք անшսուն չեք․ կողքի սենյակում դիшկներ են, դուք քեֆ եք անում»․ Հայկ Նահապետյանի կոշտ խոսքը (video) Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի․ Տիգրան Դումիկյան Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն Սրբազան Ծվեն-ծվեն կորցնում ենք հայրենիքը․ սխալվելու իրավունք այլևս չունենք․ մեր ժամանակը քիչ է․ Հովսեփյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am