«Ի՞նչ կանեիք, եթե ժամանակը հետ տայինք», «նույնը կանեի». Շուշանիկ Բախշյանը ՝Մերի Մարգարյանի ամուսնուն

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատավարությունը` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ։ Դատական նիստին ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանը պատասխանեց դատավարության կողմերի հարցերին: Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, այսօր՝ հուլիսի 11-ին, գործով ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանից հետաքրքրվեց՝ ինչու մահացան իր դուստրն ու թոռնիկը: «Դուք ասում եք, որ մտերիմ հարաբերության մեջ եք եղել, արել եք ամեն ինչ, ինչո՞ւ մահացավ Մերի Մարգարյանն ու իմ թոռնիկը, պատասխանեք, խնդրում եմ, կապ չունի, որ չեք ընդունում ձեր մեղավորությունը»,- Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Շուշանիկ Բախշյանին դիմեց տուժողի իրավահաջորդ Վաղինակ Մարգարյանը: Ամբաստանյալը նշեց, որ կան հիվանդություններ, որոնք նման տխուր ավարտ են ունենում: Միեւնույն ժամանակ, Շուշանիկ Բախշյանն ընդգծեց, որ երկու տարի է՝ ինքն իրեն հարց է տալիս եւ փորձում վերլուծել, թե ինչ կարող էին անել, որը չեն արել: Վաղինակ Մարգարյանը հետաքրքրվեց՝ ինչու կեսարյան հատում չարեց եւ չփրկեց իր դստերն ու թոռնիկին: Շուշանիկ Բախշյանը պատասխանեց, որ ինքը հիվանդանոց է եկել հուլիսի 27-ին առավոտյան եւ անհրաժեշտ էին համապատասխան հետազոտություններ վիճակը գնահատելու եւ ճիշտ որոշում կայացնելու: Մերի Մարգարյանի հոր հարցին, թե ինչու չեք ընդունում, որ չեք հասկացել, թե ինչ հիվանդություն է ունեցել Մերին, Շուշանիկ Բախշյանը պատասխանեց, թե ինքն ընտանիքի հետ հավասար ցավում է կատարվածի համար:Մերի Մարգարյանի ամուսինը՝ Արթուր Հարությունյանը հարցրեց, թե քանի անգամ է ինքը հիվանդասենյակ կանչել Շուշանիկ Բախշյանին։ Վերջինս պատասխանեց, որ ընդամենը մեկ անգամ, որից 10-12 րոպե անց ինքը մոտեցել է հիվանդին: «40 րոպե անց չեք եկե՞լ»,- հարցրեց տուժողի իրավահաջորդ  ճանաչված Արթուր Հարությունյանը: Ամբաստանյալը բացասական պատասխան տվեց: Մերի Մարգարյանի ամուսնու հարցին, թե 2015 թվականի հուլիսի 27-ին, ըստ Բախշյանի, ինքն ի՞նչ չի արել.«Կամ, եթե հետ տայինք ժամանակը, ապա ինչ կանեիք»: «Նույնը, նույնը կանեի: Ուղղակի շաբաթ ու կիրակի օրերին կգնայի հիվանդանոց, բայց տակտիկական ոչ մի փոփոխություն չէր լինի»,- ասաց Բախշյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանի հարցին, թե իր ունեցած չորս ամյա կրթությունն ու վեց ամսվա մանկաբարձական փորձն իրեն իրավունք տալիս էր նան հղիություն վարել, Բախշյանը նկատեց.«Մամուլի համար հարցեր մի տվեք: Նախ, ես ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, և ոչ պետական բուհ չեմ ավարտել: Մի քիչ գոնե խորանայիք և տեսնեիք, որ այն ժամանակ, երբ ես սովորել եմ, չորսամյա կրթություն չկար: Կրթությունը յոթամյա էր: Բացի այդ, իմ ունեցած փաստաթղթերն ու վկայականները ինձ թույլ են տալիս զբաղվել իմ գործով»։

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am