Սպիտակ տունն աջակցում է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներին
Սպիտակ տունն աջակցում է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների օրինագծին, սակայն համարում է, որ փաստաթուղթը ավելորդ սահմանափակումներ է պարունակում նախագահի լիազորությունների նկատմամբ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան իրավական հարցերով տնօրեն Մարկ Շորթը՝ նշելով, որ մտահոգված են, որ օրինագիծն արտաքին քաղաքականությունը Կոնգրեսի 535 անդամներին պատվիրակելու նախադեպ է ստեղծում: Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծն ընդունել է հունիսի կեսերին: Օրինագիծն ԱՄՆ նախագահին արգելում է մեղմացնել կամ էլ հանել Մոսկվայի ու Թեհրանի դեմ պատժամիջոցները:
