Երեսպաշտության գագաթնակետ. Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ որոշել են

Երեկ Նիկոլ Փաշինյանը ասուլիս հրավիրեց, որում կրկին խոսեց Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջան» բացելի անհրաժեշտության մասին: Փաշինյանը չմանրամասնեց, թե սահմանագծման վերաբերյալ կոնկրետ ինչ առաջարկներ են փոխանցվել Ռուսաստանին և Ադրբեջանին, բայց պնդեց՝ օր առաջ պետք է ստեղծվի եռակողմ հանձնաժողովը՝ ըստ Սոչիի պայմանավորվածության։

«Այնպիսի տպավորություն է, որ էդ առաջարկից ենթադրվում է, որ մենք առաջարկում ենք, որ սահմանները թողնել առանց պահպանության։ Բնականաբար էդպիսի բան տեղի ունենալ չի կարող։ Մեր առաջարկն, ընդհակառակը, վերաբերում է սահմանների անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելուն, որովհետև մեր և միջազգային գործընկերների ընկալմամբ և նաև դա մենք արձանագրել ենք պայմանավորվածությամբ՝ Սոչիում գրավոր փաստաթղթով, որ դեմարկացիան և դելիմիտացիան, ըստ էության, հնարավոր չէ, երբ որ սահմանին մենք կայուն իրադրություն չունենք։ Մենք փորձել ենք քննարկումները տարբեր ֆորմատների, որ ունեցել ենք, էդ քննարկումներից ռացիոնալ առաջարկները դուրս բերել և ձևավորել, ձևակերպել փոխադարձ ընդունելի առաջարկ», - ասաց Փաշինյանը։

Ապա Փաշինյանը հավելեց, թե Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց այն պետք է բանակցվի Մինսկի խմբի շրջանակում: Նա, ըստ էության արձագանքելով Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններին, թե Բաքուն խոչընդոտելու է, որ եռանախագահները զբաղվեն Ղարաբաղի հարցով, որովհետև այդ խնդիրը լուծված է։ «Մենք էլ ենք կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այո՛, պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի, բայց էդ փաստաթուղթը ստորագրվելուց առաջ պետք է ձևավորվի, ձևակերպվի, դա բանակցությունների արդյունք է, և մենք կարծում ենք, որ էդ բանակցությունները պետք է տեղի ունենան, այո՛, և Հայաստանը պատրաստ է այդ բանակցություններին։ Ընդ որում` բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, որի մանդատն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, հենց էդ բանակցային գործընթացի ամբողջ նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է եղել», - նշեց նա։

Մի կողմից, Փաշինյանի իշխանությունը խոսում է ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության շարունակման մասին, բայց շտապում է Ալիևի հետ համաձայնության գալ, համաձայնագիր ստորագրել:

Էլ ինչո՞վ բացատրել Փաշինյանի իշխանության երեսպաշտությունը: Ինչո՞ւ է Հայաստանը գնում դեմարկացիայի ու դելիմիտացիայի, կամ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, եթե մյուս կողմից ասում են՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատել:

Ինչի՞ շուրջ պետք է շարունակի աշխատել ԵԱՀԿ ՄԽ-ն, ի՞նչ թեմաներ է շարունակելու քննարկել, եթե բոլոր հարցերը Փաշինյանն ու Ալիևն իրար մեջ որոշել են:
Ի դեպ, հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում ասել է, թե Ռուսաստանը Բաքվից և Երևանից պաշտոնական արձագանք է սպասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերը վերականգնելու հարցում։

«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է այդ ձևաչափի աշխատանքի շարունակմանը, առաջին հերթին իր մանդատին համապատասխան, հաշվի առնելով 2020 թվականից հետո ստեղծված տարածաշրջանային իրողությունները», - ասել է նա, հավաստիացնելով, որ իրենց մոտեցումը կիսում են Մինսկի խմբի գործընկերներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1796 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am