Սպանվել է ԻՊ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հաստատել են կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադի մահվան մասին: Այս մասին հաղորդում է «Sputnik»-ը՝ «Al Sumaria» հեռուստաալիքին հղելով, որն էլ իր հերթին հղում է իրաքյան Նայվանա նահանգի իր աղբյուրի վրա:Աղբյուրի խոսքով՝ ԻՊ-ի զինյալները հանդես են եկել հակիրճ հայտարարությամբ, որտեղ հայտնել են իրենց պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահը, ինչպես նաեւ «նոր խալիֆի» անունը: Ավելի վաղ Իրանի զանգվածային լրատվամիջոցները տարածել են լուսանկարներ, որոնք հավաստում են ալ Բաղդադիի մահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
