«Ժիլետի թևի» հրաժարականը՝ մոտալուտ աղետի անոնսով

Բռնեց ու կիրակի օրով հրաժարական տվեց Հայաստանի (դեռևս) Հանրապետության «ժիլետի թևը»՝ նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանը:

Առաջին հայացքից՝ նրա նախագահական գոյությունը գործառութային տեսանկյունից այս 4 տարվա մեջ առանձնապես չզգացվեց, այնպես որ՝ հրաժարական տար, թե չտար, միևնույնն է:

Բայց հրաժարականի վերաբերյալ Արմեն Սարգսյանի հայտարարությունը, իրեն բնորոշ եղանակով, պարունակում է մի շարք հետաքրքրական դրվագներ: Ու այդ հրաժարականի քայլն էլ հարուցում է ոչ պակաս ուշագրավ հարցերի շարք:

Առաջինը՝ ինչո՞ւ Արմեն Սարգսյանը հենց հիմա որոշեց հրաժարական տալ: Նախապես, իհարկե, թեթևակի ցրցամ տրվեց, թե՝ Արմեն Սարգսյանը հիվանդ է: Բայց, դատելով հրաժարականի տեքստից, նրա այդ քայլն առողջական խնդիրներով չի պայմանավորված:

Հիմնական ենթադրություններից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ռեժիմը մշակել կամ սկսել է իրականացնել մի այնպիսի կատաստրոֆիկ որոշում, որի հետ նույնիսկ Արմեն Սարգսյանի նման կախգլուխ կամակատարը չի ցանկանում որևէ կապ ունենալ: Մեկը, ով սուսուփուս, իրեն համար արաբստաններում ֆռֆռալով, հեզիկ-նազիկ կատարում էր դուրսպրծուկների «իշխանության» պարագլխի բոլոր քմահաճույքները, հանկարծ հիշել է, որ ինքը նաև սահմանադրորեն «պետության գլուխն» է, կամ էլ՝ զուտ իր, այս 4 տարվա մեջ առավել քան զրոյացված իմիջը, այսպես ասած՝ «անունը փրկելու» համար թերևս, չի ցանկանում կապ ունենալ հերթական, իսկ գուցե վերջնական աղետային որոշման հետ:

Այն, որ նման մի բան կա, ակնարկված է Արմեն Սարգսյանի հայտարարության մեջ՝ «այլևս սխալվելու իրավունք չունենալու» կիսաշղարշված ակնարկով:

Հարց է ծագում նաև իր ընտանիքը թիրախավորելու մասին Արմեն Սարգսյանի ասածների կապակցությամբ: Ո՞վ է թիրախավորել նրա ընտանիքը: Իսկ հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանը, իրեն հոգեհարազատ եղանակով, պարզապես շանտաժի է ենթարկել Արմեն Սարգսյանին (էն քաղաքացիության տեղեկանքի «ականջը կանչի»): Ըստ էության, կարելի է ենթադրել, որ Նիկոլին պետք է բացարձակ կամակատար, Արմեն Սարգսյանից էլ ավելի կամակատար մեկն այդ պաշտոնում, ով հաստատ կստորագրի Նիկոլի դեմ տված ցանկացած թղթի տակ, այդ թվում՝ Հայաստանը վերացնելու, հայությունը բնաջնջելու որոշման:

Ամենից զավեշտականն այն է, որ իր հրաժարականի հայտարարության մեջ Արմեն Սարգսյանը նվնվում է, թե՝ նախագահի ինստիտուտն է՛ն լիազորությունները չուներ, այս, այն:

Հա, եղած Սահմանադրությամբ ՀՀ նախագահի գործառույթները գերազանցապես ներկայացուցչական են: Բայց այդ ո՞վ է նվնվացողն ու «նախագահի ինստիտուտի լիազորությունների» թեմայով ակադամիական տինդիրիտներ, կներեք՝ դատարկ դատողություններ անողը: Արմեն Սարգսյա՞նը:

Մեկը, ով ինքնակամ հրաժարվել է իր ունեցած առանց այդ էլ սահմանափակ լիազորություններից: Մեկը, ով որոշակի իրավիճակներում կարող էր դրսևորվել որպես հենց Պետության գլուխ, այլ ոչ թե՝ մեխի, որին նիկոլաչաքուջը ոնց հարվածում է, այն ուղղությամբ էլ գնում է:

Ի վերջո, Արմեն Սարգսյանը նորելուկ իշխանավորների նման չտես-գյոռմամիշ չէր, որ նախագահական պադավատի կամ բյուջեի հաշվին աշխարհում ֆռֆռալու կարիքն ունենար: Արմեն Սարգսյանը, որքան հայտնի է, բավականին ունևոր, մեծահարուստ անձնավորություն է, զանազան շեյխերի, արքայազն Չարլզի, Էլթոն Ջոնի ու այդ կարգի այլ դեմքերի հետ նստող-ելնող մեկը:

Կարո՞ղ էր գոնե մեկ անգամ դրսևորել իրեն որպես մարդ ու հայ մարդ: Բա «Պետության գլուխ» ես, ավելի ճիշտ՝ էիր, աչքիդ առաջ պետությանդ գլուխը ինչ-որ ինքնակոչ համբակներ ուտում են ու դու... լռում ես:

Թե բա՝ սահմանադրական լիազորությունները սահմանափակ էին: Բայց դու ոչ միայն պետության գլուխ էիր, այլև լիազորություն ու պարտավորություն ունեիր «հետևել Սահմանադրության պահպանմանը»: Ո՞ւր էիր, երբ Նիկոլն ու իր քպ-ոները խմբակային բռնաբարության էին ենթարկում այդ «Սահմանադրությունը»: Մեկ անգամ ձայնդ ելա՞վ, մեկ անգամ «սիրելի հայրենակիցներին» դիմեցի՞ր այդ հարցով: Կամ՝ երկրի գիտակից քաղաքացիներն ու քաղաքական ուժերը թիկունքիդ կանգնել էին, հորդորում էին չստորագրել Նիկոլի քինախնդրական որոշումները: Ի՛նչ արեցիր: Սուսուփուս ստորագրեցիր: Հիմա եկել ու «սահմանադրական սահմանափակ լիազորությունների՞ց» ես նվնվում:

Այս հրաժարականն էլ, ամենայն հավանականությամբ, ընդամենը պիղատոսություն է՝ «ինչ ուզում եք՝ արեք, բայց ես կապ չունեմ»:
Սովորաբար, գնացողի ետևից ասում են՝ «բարով գնաս», բայց սա այդ դեպքը չէ: Որպես ՀՀ քաղաքացի՝ ես հրաժարյալ Արմեն Սարգսյանին միայն մեկ «մաղթանք» ունեմ. Պատասխան պետք է տաս արածներիդ ու հատկապես՝ անգործությանդ համար։

 

Արմեն Հակոբյան

Աղբյուրը՝ Yerevan.Today

դիտվել է 414 անգամ
Լրահոս
Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է 1 միլիարդ դրամ կամ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար. ՀՀ անկախության 35-ամյակի ծախսերը․ «Փաստինֆո» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, վիրավոր կա Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան «Շոուն շարունակվում է․ Նարեկ Նալբանդյանի հերթը մոտ է․ե՞րբ է Փաշինյանը նրան փռելու ասֆալտին»․Պողոսյան (video) Շատ մեծ փոփոխություններ են սպասվում․ ի՞նչ է լինելու Պուտինի հաղթանակից հետո․ Նահապետյան (video) Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է «Ես անիծում եմ էդ մարդկանց․չեք վայելելու էդ միլիոնները․անկախությունը բիզնես չի ձեզ համար»․Իսրայելյան (video) «Toyota»-ն ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ «Հո դուք անшսուն չեք․ կողքի սենյակում դիшկներ են, դուք քեֆ եք անում»․ Հայկ Նահապետյանի կոշտ խոսքը (video) Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի․ Տիգրան Դումիկյան Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն Սրբազան Ծվեն-ծվեն կորցնում ենք հայրենիքը․ սխալվելու իրավունք այլևս չունենք․ մեր ժամանակը քիչ է․ Հովսեփյան (video) Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում Անկախության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Երևան-Սևան ճանապարհին «Toyota Camry»-ն հայտնվել է բաժանարար գոտու խոտածածկույթի վրա․ կա վիրավոր Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video) Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը «Կռունկ» երգող Անահիտ Մանասյա՛ն, կրկեսիդ վերջ տուր ու գնա Բաքու. Նաիրա Զոհրաբյան (video) Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am