Զինվորին բանակում խոշտանգելու վերաբերյալ բողոքը դատարանը բավարարել է

2017 թվականի հուլիսի 10-ին «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբանի՝ զինվորին բանակում ծեծելու և խոշտանգելու վերաբերյալ բողոքը, դատարանը բավարարել է:   Վերաքննիչ դատարանը որոշել է Ա.Հակոբյանի ներկայացուցիչ՝ Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքը բավարարել: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թ հունվարի 16-ի որոշումը բեկանել և գործը ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Հիշեցնենք որ Մեղրիի զորամասում զինծառայող Արթուր Հակոբյանին ծեծի ենթարկելու առթիվ հարուցված քրեական գործը կարճելու որոշումը «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբանը  բողոքարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն: Փաստաբանի պնդմամբ՝ նախաքննությունը թերի է իրականացվել, այդպես էլ չի պարզվել, թե Արթուր Հակոբյանն ինչի հետևանքով է բանակում առողջական խնդիրներ ձեռք բերել, և պետությունը, փաստորեն, չի կատարել զինծառայողի նկատմամբ խոշտանգման դեպքը բացահայտելու իր պոզիտիվ պարտականությունը: «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի միջոցով, ծառայելու նպատակով հայրենիք  վերադարձած Արթուրը բանակ է զորակոչվել 2015-ի հունվարին, ապա նոյեմբերին առողջական խնդիրներով  տեղափոխվել Երևանի կայազորի զինվորական հոսպիտալ: «Ջիվանն ինձ ծեծեց, Ջիվանն ինձ նեղացրեց»,- շարունակ կրկնելիս է եղել զինծառայողն, ով մինչև այսօր հոգեկան ծանր ապրումներ է ունենում՝ զինվորական համազգեստ տեսնելիս: Մորաքույրը՝ Ռիտա Հակոբյանը,  վստահեցնում է. մինչև բանակ զորակոչվելը տղան առողջական որևէ խնդիր չի ունեցել: Փաստաբանի խոսքով՝ Արթուրի հիվանդության հետ կապված փորձագետները տարակուսելի եզրակացություն են տվել: «Մի կետով  փորձագետներն ասում են, որ Արթուր Հակոբյանն առողջական խնդիրները ձեռք է  բերվել  բանակում,  մյուս կետում էլ նշում, որ հնարավոր է` նա հոգեկան առողջության հետ կապված ժառանգական խնդիրներ է ունեցել, որոնք դրսևորվել են սթրեսածին իրավիճակում»,- ասաց Արա Ղարագյոզյանը՝ համոզմունք հայտնելով, որ  բանակ զորակոչվելու հանգամանքն ինքնին չէր կարող երիտասարդին այնպիսի սթրեսի մեջ գցել, որ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ձեռք բերեր, հատկապես, եթե հաշվի ենք առնում, որ դեպքը տեղի է ունեցել Հակոբյանի՝ բանակ զորակոչվելուց ամիսներ անց: «Բանակում ինչ-որ բան է տեղի ունեցել, որ անձը հոգեկան հիվանդություն է ձեռք բերել. եթե այդպես  լինի, ապա բոլորը պիտի բանակ զորակոչվելուց հոգեկան հիվանդություն ձեռք բերեին»,- ասում է փաստաբանն ու պնդում. նախաքննություն իրականացնող մարմինը ջանք չի գործադրել՝ տեղի ունեցածը բացահայտելու համար:  Ղարագյոզյանի խոսքով՝ քննիչն առերեսում չի կատարել այն անձանց հետ, ում Արթուրը մատնանշել է: Առերեսում չի արվել անգամ հրամանատար Ջիվան Մկրտչյանի հետ, ով, Արթուրի պնդմամբ, այլ զինվորների ներկայությամբ իրեն ծեծի է ենթարկել։ «Արթուրի և Ջիվան Մկրտչյանի  ցուցմունքների միջև էական հակասություններ են եղել, և այդ հակասություններն այսպես էլ  չեն պարզվել»,- ասաց Ղարագյոզյանն, ով բողոքը գրել է զինծառայողի նկատմամբ խոշտանգումը չբացահայտելու հիմքով: Ղարագյոզյանի խոսքով՝ քրեական գործը կարճելու հիմքում դրվել են զինծառայողների ցուցմունքներ, որոնք Ջիվան Մկրտչյանի հետ նույն զորամասում են գտնվել նախաքննության ամբողջ ընթացքում, ավելին, նրանցից ոմանք հենց Մկրտչյանի ենթակայության ներքո են գտնվել: «Բնական է, որ նրանք չէին կարող օբյեկտիվ ու արժանահավատ ցուցմունքներ տալ»,- ասում է փաստաբանն ու ընդգծում. նախաքննական մարմինը պետք է մի հարցի պատասխան տար. թե առողջ երիտասարդն ինչի՞ հետևանքով է հոգեկան հիվանդություն ձեռք  բերել, բայց այդ պատասխանը չի տրվել: Արթուր Հակոբյանի առողջական վիճակն այս պահին էլ շարունակում է ծանր մնալ, պարբերաբար տեղափոխվում է հիվանդանոց ապա՝ վերադառնում տուն:  Մորաքույրն, ում հետ ապրում է երիտասարդը, նրան երբեք տանը միայնակ չի թողնում: Վերջերս էլ պետությունը ցանկացել է Արթուրի  համար քաղաքացիական թոշակ ձևակերպել: Մորաքույրը հրաժարվել է. ասում ՝ իմ երեխան բանակում է հիվանդացել, այլ ոչ թե քաղաքացիական կարգավիճակում: Սակայն դատախազութությունը բողոքը մերժել էր, փաստաբան դիմել էր, Սյունքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, սակայն, դատարանը առանց  դիմողի կողմի  անցկացրել էր դատական նիստ և կայացրել էր, ապօրինի որոշում: Որը բողոքարկվել էր վերաքննիչ դատարանը, և դատարանը բավարարել է Ա.Ղարագյոզյնաի բողոքը և գործը ուղարկել դատարան նոր քննության: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am