«Թրամփ և Կրեմլ» թնջուկի նոր բացահայտումները

Դոնալդ Թրամփը, Համբուրգից վերադառնալով, Պուտինի հետ հանդիպման մասին իր հակասական թուիթերյան գրառումների, և Ռուսաստանի գործով հետաքննության նոր, աղմկահարույց բացահայտման պատճառով՝ շարունակում է գտնվել հանրային քննարկումների կիզակետում: G-20 երկրների գագաթնաժողովից վերադառնալով՝ Թրամփը կրկին օրենսդիրների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, Պուտինի հետ ունեցած հանդիպման մասին իր կարճ և իրարամերժ թուիթերյան հաղորդագրությունների և Ռուսաստանի գործով հետաքննության նոր բացահայտման պատճառով: Կիրակի օրը, իր թուիթերյան գրառումներից մեկում Թրամփը նշել էր, որ իր կողմից ուժեղ ճնշման արդյունքում, Պուտինը Համբուրգում վստահորեն հերքել է Ռուսաստանի միջամտությունը ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրություններին: Մեկ այլ հաղորդագրության մեջ, Թրամփը ընդգծել է, որ Պուտինի հետ նաև քննարկել են համակարգչային անվտանգության համատեղ միավորի ստեղծման գաղափարը, որը կօգնի ավելի վերահսկելի և անվտանգ դարձնել հաքերային հարձակումները հաջորդ նախագահական ընտրություններում: Անդրադառնալով այս գաղափարին՝ հանրապետական սենատոր Լինդզի Գրեհմը, ասել է, որ սա ամենահիմար միտքն է, որն ինքը երբևէ լսել է: Ավելի վաղը կիրակի օրը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր նաև Դոնալդ Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, ում տարածած սենսացիոն հայտարարությունը հաստատում է, որ վերջինս 2016 թվականի հունիս ամսին հանդիպել է Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող ռուս փաստաբանի հետ, ով տիրապետել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի մասին բավականին խոցելի, գաղտնի տեղեկատվության: Ըստ նույն հաղորդագրության՝ նշված հանդիպմանը ներկա են եղել նաև նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, ով ներկայումս զբաղեցնում է Սպիտակ տան ավագ խորհրդականի պաշտոնը, ինչպես նաև՝ Թրամփի նախընտրական արշավի տնօրեն Փոլ Մանաֆորթը: Դոնալդ Թրամփ կրտսերի խոսքերով՝ Թրամփը տեղյակ չի եղել այս հանդիպման մասին: Պատասխանելով The Times անգլիական թերթի փաստաբան Նատալյա Վասելնիցկայայի հետ նրա գաղտնի հանդիպման մասին հարցին՝ Թրամփ կրտսերը նշել է, որ ինքն այդ մասին նախկինում չի խոսել, որպեսզի հարված չհասցնի Քլինթոնի քաղաքական հեղինակությանը: Ինչևէ, անցած կիրակի օրը վերջինս մեկ այլ հակասական հայտարարությամբ հաստատել էր, որ իրականում Թրամփի թիմը անկնալել է Քլինթոնի հեղինակազրկման համար արժեքավոր տեղեկատվություն ստանալ ռուս փաստաբանից: Այնուամենայնիվ, Թրամփ կրտսերը նշել է, որ զրույցի ընթացքում Վասելնիցկայան, ըստ էության, «ոչ մի արժեքավոր տեղեկատվություն» չի փոխանցել: ԱՄՆ-ի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նատալյա Վասելնիցկայան բազմիցս փորձել է մեղմացնել մարդու իրավունքները ոտնահարող անձանց ներկայացված պատժամիջոցները: ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության գործը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, և Կոնգերսի մի քանի տարբեր հանձնաժողովներ միաժամանակ հետաքննում են Կրեմլի և Թրամփի թիմի միջև գաղտնի համաձայնության մասին գործի մանրամասները, մասնավորապես՝ ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վրա հաքերային հարձակումների միջոցով ազդելու առնչությամբ: Հիշեցնենք, որ Թրամփը բազմիցս հերքել է Ռուսաստանի հետ գաղտնի դավադրության մեջ ներգրավված լինելու մասին լուրերը, մինչ պաշտոնական Մոսկվան շարունակում է պնդել, որ ոչ մի հաքերային հարձակման հետ կապ չի ունեցել: Ամերիկայի ձայն

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am