ՄԻՊ-ի թեկնածուի ամոթալի պատասխանը՝ քաղբանտարկյալների հարցին (video)

Ազգային ժողովը շարունակում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին խնդրեց հստակ գնահատական հնչեցնել իշխանության այն ներկայացուցիչների մտքերին, որոնք կարծում են, որ մեր երկրում կան ճանապարհներ ու տարածքներ, որ չեն պատկանում Հայաստանին, պատկանում են Ադրբեջանին:

Ընդդիմադիր պատգամավորը ՄԻՊ-ի թեկնածուից հետաքրքրվեց նաև՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ:

Քրիստիննե Գրիգորյանն էլ ասաց, թե ՄԻՊ-ի գրասենյակը անվտանգային ուղղությամբ կարևոր աշխատանք է կատարել:

Ըստ նրա՝ չպետք է ֆետիշացնել անվտանգային գոտին. անվտանգությունը չպետք է կտրել կամ առանձնացնել մարդկանցից:

«Ինչ վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը, դա շատ բարդ պրոցես է՝ նաև քաղաքական կոմպոնենտով, բայց մարդու իրավունքների հարցերն այնտեղ հիմքում են դրված ու, երբ մենք նայում ենք ԵԱՀԿ պրակտիկային, շատ հստակ է, որ այնտեղ քաղաքական հարցերի լուծումների հետ հավասարապես նայվում են բնակչության բնականոն կյանքի ապահովման հարցերը, ուստի, անորոշ ասել՝ «ճանապարհները, ինչ-որ մարդիկ ասում են»… իմ մոտեցումը հետևյալն է՝ որևէ պրոցես, որը տեղի է ունենում մեր երկրում, մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի այնտեղ ու ես ընտրվելու դեպքում լինելու եմ այդ պրոցեսում, օգտագործելու եմ իմ հարաբերութունները, կառուցել եմ հարաբերությունները թե ընդդիմության, թե իշխանության, թե պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որ այս խնդիրները հասցեագրվեն: Ես հեռու եմ այն գայթակղությունից, որ ՄԻՊ-ի միակ գործիքը հայտարարություններն են», - ասաց նա:

Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին՝ Քրիստիննե Գրիգորյանը նշեց, թե ԵԽԽՎ-ի մոնիթորինգային հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացնում Հայաստանում ու անդամ պետություններում ու արձանագրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

«Այս արձանագրման հետ ես համաձայն եմ», - ասաց ՄԻՊ-ի թեկնածուն:

դիտվել է 969 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am