«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 71 պատգամավոր ունեցող ՔՊ-ն երեկ կարողացավ 68 ձայնով ընտրել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ: Երեք ՔՊ-ական՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանն ու Մարիա Կարապետյանը, գտնվում են ԱՄՆ-ում՝ գործուղման:
Այսպիսով, երեկ ԱԺ օրակարգը չսպառվեց, չնայած աշխատանքները դեռ մեկնարկել էին երկուշաբթի օրը: Վերջին հարցը, որ պետք է քննարկվի եւ քվեարկվի, Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն է, թեկնածուն էլ Քրիստինե Գրիգորյանն է: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ՄԻՊ թենածուն ընտրվում է պատգամավորների ձայների 3/5-րդով (64 ձայն):
Իհարկե, այսպիսի իրավիճակում, երբ նաեւ գործուղման մեջ գտնվող պատգամավորներն են մասնակցելու նիստին, Գրիգորյանը կընտրվի, սակայն շատ կարևոր է, որ նա լինի ոչ միայն իշխանության, այլ ողջ խորհրդարանի կողմից ընտրված ՄԻՊ, այսինքն՝ վստահություն վայելի նաև մյուս ուժերի կողմից»:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը